▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մորքուր ջան, թող գնա, ի՞նչ ես ուզում...Տաքսիստը՝ պատգամավորին.«Հրապարակ»

«Պատգամավոր Մարգարիտ Եսայանը վերջերս տհաճ միջադեպի մեջ է ընկել։ Նա վերադառնալիս Է եղել Երևան, երբ «Զվարթնոց» օդանավակայանում մոտեցել Է Թեհրանից ժամանած մի աղջիկ և անգլերենով հարցրել տաքսու գները։ ՀՀԿ-ականը մի տաքսու վարորդից ճշտել Է գինը, և փոխանցել՝ «6 հազար դրամ»։ Աղջիկը շարունակել Է այլ տաքսի որոնել, ինչը շարժել Է պատգամավորի հետաքրքրությունը, նրա ու տաքսիստի միջև լեզվակոիվ Է սկսվել։ Տաքսիստը հորդորել Է. «Մորքուր ջան, թող գնա, ի՞նչ ես ուզում»։ Եսայանը վրդովվել Է, տեղեկացրել, որ ոչ թե շարքային «մորքուրի» հետ գործ ունի, այլ Աժ պատգամավորի։ Վիճաբանությանը խառնվել են նրա ամուսինն ու վարորդը, և Եսայանը «փախցրել» Է ագահ տաքսիստի կլիենտին՝ աղջկան ու նրա հորն իրենց մեքենայով տեղափոխելով։ Պարզվել Է՝ տաքսիստը 20 հազար դրամ Է պահանջել մինչև Իսակովի պողոտա՝ ավտոկայան հասցնելու համար»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին