▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մնում է մի բան` անտիկ սուրհանդակի նման նպատակին հասնե`լ մեռնելով

Մեր կյանքի այն արարքները, որ մենք բարի եւ ազնիվ ենք համարում, եւ որոնց մասին թեթեւ սրտով ու հաճույքով ենք պատմում, դրանք որպես կանոն բոլորն էլ վերաբերում են այն այսպես կոչված «հեշտ», բնական, առօրեական համարվող տեսակին, որոնք մենք հեշտությամբ էլ մոռանում ենք: Մյուս արարքները, որոնց մասին դժվարանում ենք խոսել կամ խուսափում ենք, մենք երբեք չենք կարողանում մոռանալ, դրանք ինչ-որ չափով ավելի շատ են մերը, ավելի շատ են մեզ հուզում, ազդում մեր վրա, մեր կյանքի վրա, փոխում մեր կյանքը, քան առաջինները, եւ բնականաբար նրանց երկար ու ձիգ ստվերները փռվում են մեր կյանքի բոլոր մնացած օրերի վրա:
Յուրաքանչյուրիս կյանքում լինում են նաեւ սպասման պահեր: Մարդը սպասում է ինչ-որ մի իրադարձության, մի որոշումի, երջանկության…Մինչդեռ կյանքը շարունակվում է եւ այդպես էլ կյանքի երջանկությունը ցավոք մնում է օդից կախված…Ստեղծվում է մի իրավիճակ, երբ այնքան էլ չես վստահում կյանքին եւ վախենում ես, որ քեզ հետ ինչ-որ մի բան կկատարվի ու սպասումներդ այդպես էլ չեն իրականանա, չես հասնի քո երազած երջանկությանը: Դե իսկ երջանկության ամենակարճ ճանապարհը, իհարկե հիմարությունն է: Եվ պատկերացնու՞մ եք, սարսափելին հենց այն է, որ շատ-շատերին դա գրավում է եւ հաճույքով ընտրում են այդ ճանապարհը:
Եվ ինչ, մնում է մի բան`անտիկ սուրհանդակի նման նպատակին հասնել մեռնելով…Տեսնել, թե ինչպես երջանկությունն ու մահը միաժամանակ ոտք են դնում քո շեմին: Տիրանալ սիրած կնոջը, երբ սերն արդեն հանգչում է: Անկարող լինել հաճույք վայելել, երբ վերջապես ձեռք է բերված երջանիկ լինելու իրավունքը: Հասնել նպատակին, երբ այն այլեւս քեզ պետք չէ…
Եթե միայն մարդ ծնվելիս գիտակցեր, թե որքա~ն խենթանալու չափ տանջալից է կյանքը…
Բայց միեւնույն ժամանակ շատ հետաքրքիր…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին