▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մնացել էր սարի սմբուլը. վարդապետը միասեռականների եկեղեցի կառուցելու մասին

Վարդապետ Զաքարիա Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանում միասեռականների եկեղեցի կառուցելու լուրին.

«Ինչպես ասում են՝ բոլոր պարերը պարել էինք, մնացել էր սարի սմբուլը: Ցավալի է, բայց մեր կյանքում ամեն ինչ փորձում են շոուի վերածել, յուրաքանչյուր սրբություն, նվիրական բան աշխատում են սևացնել և հետամնացության պիտակ կպցնել՝ «մարդու իրավունքների» կամ «ազատության» շղարշի ներքո արդարացնելով ՄԵՂՔԸ: Պիտի կրկնեմ՝ Եկեղեցին դեմ չէ քիսոներին կամ ժակլիններին, այսինքն՝ անձերի դեմ չէ, այլ մեղքի, որն արդարացվում է ապաշխարելու փոխարեն:

Վերջապես լուրջ դասեր պիտի քաղենք Սոդոմի և Գոմորի պատմությունից. չէ՞ որ Աստված երկնքից կրակ ու ծծումբ տեղացրեց` բնաջնջելով այս քաղաքները հենց նմանատիպ սեռական այլասերությունների պատճառով (տե՛ս Հուդ. Ա 7): Ի՞նչ է Սոդոմ-Գոմոր ենք ուզում դարձնել նաև մեր Հայրենիքը....: Մեծ Պահքի ճանապարհորդության ընթացքում ենք, որ ամենքիս պիտի մղի ապաշխարության, ինքնաքննության և զղջման: Խելքի աշեցեք, այլապես վաղն ուշ կլինի, հետևեք ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԻ հիմնադրի օրինակին՝ ապաշխարության միջոցով Եկեղեցու մեջ մտեք»:

Հիշենենք, որ օրեր առաջ կայքերից մեկը գրել էր, որ Երևանում մոտ ապագայում եկեղեցի է կառուցվելու: Սակայն այն չի լինելու սովորական եկեղեցի, այլ այնտեղ աղոթելու են գնալու սեռական փոքրամասնությունները, մասնավորապես հոմոսեքսուալ տղամարդիկ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին