Առավոտ․am-ը գրում է․ Այս տարի «Միսս տիեզերք» մրցույթում Հայաստանը ներկայացնում է ոչ թե հայուհի, այլ ազգությամբ ռուս Իրինա Զախարովան: Իսկ «Միսս տիեզերք-Հայաստան մրցույթն էլ անցկացվել է ոչ թե Հայաստանում, այլ Մոսկվայում: Ժյուրիի անդամները ռուսներ են եղել: Բանն այն է, որ «Միսս տիեզերք» միջազգային մրցույթի նոր տնօրինությունն ամբողջությամբ փոխել է մասնակիցների ընտրության կարգը, եւ արդեն մրցույթին կարող է մասնակցել ցանկացած կին՝ առանց տարիքային սահմանափակման, իսկ ազգային տնօրեն կարող է դառնալ ցանկացած մեկը, որը պատրաստ է վճարել մասնակցության ամենաբարձր գինը։ Այդ մասին Սպուտնիկ Արմենիային ասել է նաեւ «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթի նախկին տնօրեն Գոհար Հարությունյանը։ Ահա այդ ամենի արդյունքումՊավլիկովան Ղրիմից է, սակայն անցյալ տարի ներկայացրել էր Բուլղարիան՝ «Միսս տիեզերք» մրցույթում, թեեւ ոչ բուլղարացի է, ոչ էլ Բուլղարիայի քաղաքացի: Նախկինում ամուսնացած եւ երեխաներ ունեցող կանայք չէին կարող մասնակցել այս մրցույթին, իսկ 30-ն անց Պավլիկովան մասնակցել էր կանոնակարգի փոփոխության արդյունքում: Այս տարի նոյեմբերին Մեքսիկայում անցկացվելիք «Միսս տիեզերքին» ամենագեղեցիկ աղջկա թագի համար կպայքարեն նաեւ 2 տրանսգենդեր՝ Ռիկկի Կոլեն Նիդեռլանդներից եւ Մարինա Մաչետեն Պորտուգալիայից: Նրանք հաղթել են իրենց տեղական ազգային մրցույթներում:
Ըստ որոշ հրապարակումների, «Միսս Տիեզերք Հայաստանի» անցկացման իրավունքները ձեռք բերած Յուլյա Պավլիկովան նախ մեծ պահանջարկ վայելող էսկորտուհի է եղել, սեռական ծառայություններ մատուցել, հետագայում նաեւ՝ էսկորտ մենեջեր: Այլ հոդվածներ եւս կան այս մասին, սակայն ավելորդ ենք համարում դրանք վերահրապարակել, քանի որ հեշտությամբ կարելի է գտնել համացանցում:
Հեղինակ՝ Գոհար Հակոբյան
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում