▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջազգային սեմինար` նվիրված հնագիտական բրոնզե առարկաների ուսումնասիրմանն ու պահպանությանը

Հունվարի 15-21-ը Հայաստանի պատմության թանգարանում կանցկացվի Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական բրոնզե առարկաների ուսումնասիրմանն ու պահպանությանը նվիրված միջազգային երրորդ սեմինարը: Այն անցկացվում է 2011 թվականի հունիսին Երևանում ստորագրված «ՀՀ մշակույթի նախարարության և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի միջև Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ» համաձայնագրի և «Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի և Հայաստանի պատմու­թյան թանգարանի միջև Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական մետաղյա առարկաների պահպանության և ուսումնասիրման նպատակով համագործակցության» փոխըմբռնման հուշագրի շրջանակում: Սեմինարի նպատակն է երիտասարդ մասնագետներին նախապատրաստել հնագիտական մետաղյա առար­կաների պահպանության կազմակերպման գործընթացին` փաստաթղթավորումից մինչև համակարգչային հիշողության մեջ ներառելը: Սեմինարին մասնակցում են Հայատանի պատմության թանգա­րանի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Մատենադարանի, Մշակութային ժառանգության պահպանության գիտահետազոտական ինստիտուտի, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագետները, ինչպես նաև մասնակիցներ արտերկրից /Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Իրաք, Ռուսաստան/: 

Հունվարի 15-16-ը Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկազմակերպվեն բաց սեմինարներ` «Բրոնզի հնագիտական ուսումնասիրություն» և «Կանխարգելիչ կոնսերվացում» թեմաներով: Հունվարի 17-ին, 18-ին և 21-ին հայ և արտասահմանցի մասնագետները կանցկացնեն համատեղ քննարկումներ և կմասնակցեն ճապոնացի մասնագետների դասախոսություններին:

 

ՀՀ մշակույթի նախարարություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին