▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջազգային մամուլը՝ վայրի կենդանիներ պահելու Հայաստանի պաշտոնյաների հոբբիի մասին

 

azatutyun.am-ը գրում է, որ բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականում հրապարակված հոդվածում նշված է, որ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հարևաններին մշտական աղմուկ է  անհանգստացնում, բայց խոսքը աղմկալից հավաքների կամ մեքենաների ազդանշանների մասին չէ, այլ՝ առյուծների ձայների: Հարևանները բողոքում են, որ առյուծները, որոնց Սեդրակյանը ընտանի կենդանիների պես, ենթադրաբար, պահում է իր տանը, անընդհատ մռնչում են և վախեցնում մոտիկ ապրող մարդկանց:

Հոդվածի հեղինակը Մարիաննա Գրիգորյանն է: Օրերս նրա նյութը հրապարակվել էր Eurasianet.org կայքում, հոկտեմբերի 30-ին այն հրապարակվել է նաև The Guardian-ում:

Հոդվածում նշված է, որ առյուծներ, վագրեր և արջեր ունեցող մասնավոր գազանանոցները դարձել են Հայաստանի ազդեցիկ ու մեծահարուստ մարդկանց տարածված հոբբին, իսկ իշխանությունները, ինչպես երևում է, հակված չեն միջամտել:

Ավելին, բնապահպանական օրենսդրությունում այս տարվա գարնանը կատարված փոփոխությունները կարող են ավելի խթանել այդ գայթակղությունը: Ըստ այդ փոփոխությունների՝ քաղաքացիները իրավունք ունեն վայրի կենդանիներ պահել, ներառյալ՝ Կարմիր գրքում ընդգրկված տեսակներ, եթե ի վիճակի են կենդանիներին համապատասխան տարածքով ապահովել, ապահովել նրանց կյանքը, առողջությունը, անվտանգությունը, ինչպես նաև՝ բացառել նրանց փախուստը: Օրենքն ասում է, որ վերահսկողությունը պետք է մշտապես լինի:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին