Եթե մի պետության անցուդարձը զանգվածային կերպով, ռեալ ու հաստատակամորեն չի «վերահսկվում» բնակչության կողմից, ապա միջազգային հանրությունը «անլուրջ» է վերաբերվելու այդ պետության իշխանությունների կողմից կատարվող ցանկացած ապօրինության: Դրա վառ ապացույցը 2008թ.-ի Ազատության հրապարակի տասնօրյա հանրահավաքների և Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ նրանց գնահատականներն էին, որոնք սկզբնական շրջանում բացահայտ հակաիշխանական բնույթ էին կրում` կապված հանրահավաքների բազմամարդության հետ, իսկ հետագայում քիչ-քիչ վերածվեցին լղոզված, լավագույն դեպքում` նեյտրալ գնահատականների:
Միջազգային հանրությանը, անկախ ամեն ինչից, ձեռք է տալիս կամակատար իշխանության առկայությունը, առավել ևս, երբ այդ պետությունը ոչ մի «ասպարեզում» ռեալ շահութաբեր չի, ավելին,` երբ այդ պետությունը արդեն կայացած առք ու վաճառքի սկզբունքով անդիսանում է մեկ այլ գերտերության ֆորպոստը:
Հարութ Ուլոյանի գրառումը` ֆեյսբուքյան իր էջից