▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջադեպ Սոչիում` հայկական օլիմպիական պատվիրակության հետ. միջամտել է ФСБ-ն

Փետրվարի 22-ին Սոչիի Օլիմպիական քաղաքում միջադեպ է տեղի ունեցել Հայաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև, որը շուտով կարգավորվել է ռուսական ՊԱԿ-ի կողմից:

Այս մասին գրում է  ql.am կայքը` նշելով, որ համաձայն նախնական տվյալների՝ ԱՄՆ ներկայացուցիչները դիմել են ФСБ ներկայացուցչին բողոքով, թե ինչ որ անհայտ անձ է ներխուժել իրենց կացարան Օլիմպիական քաղաքում: Անձը բերման է ենթարկվել ՊԱԿ-ի կողմից: Անձը հայակական պատվիրակության հրավերով Օլիմպիական քաղաք մուտք գործած  QL.am-ի խմբագիր Նորա Փափազյանն է: Ըստ ամերիկյան կողմի ՝ անհայտ անձը, հավանաբար, նկարահանում է արել իրենց կացարանում:  ՊԱԿ-ում հարցաքննության արդյունքում պարզ է դարձել, որ լրագրողուհին նկարահանումներ չի արել, ներսում նկարահանած որևէ լուսանկար կամ տեսանկարահանում չունի: Հարցաքննվել են հայկական և ամերիկյան պատվիրակության  ղեկավարներն ու այլ ներկայացուցիչներ:

-Ես մտա ներս , փնտրում էի ընդունարան, որպիսին կա հայկականի շենքում: Պարզվեց, ամերիկյանում ընդունարան չկա. հենց դռների մոտ հանդիպեցի երկու հոգու, հարցրեցի արդյոք մարզիկ կա վերևում, թե չէ, նրանք ասեցին՝ ոչ՝ գնացել են բիատլոնի , ու իրենց հետ դուրս եկա շենքից: Այն  հանգամանքը, որ դրանից հետո ինձ ուղեկցեցին ՊԱԿ ու մեկ ու կես ժամ ժամանակ խլեցին բացատրություն տալու համար, համարում եմ իմ կողմից կրած ժամանակային առումով վնաս: Համարում եմ, որ ժամանակային առումով վնաս են կրել նաև հայկական պատվիրակության ներկայացուցիչները: Ես ստիպված էի ФСБ-ին ցույց տալ իմ ֆոտոախցիկի պարունակությունը և անտեղի ապացուցել, որ ներսում արած նկարահանում չունեմ:Ինչ-որ հիստերիա եմ նկատում ԱՄՆ պատվիրակության պահվածքում,- Սոչիից հաղորդել է QL .am -ի խմբագիրը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին