▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միասնության շուրջպար՝ Ստեփանակերտում

«Արցախպրես»-ը գրել է.Երեկ երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել միասնության շուրջպար՝ արցախցի, ինչպես նաև Գորիսից ու Սփյուռքից ժամանած հարյուրավոր պատանիների և աղջիկների մասնակցությամբ: Միջոցառումը, որը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ նախաձեռնել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարությունը, բաղկացած էր երեք մասից. ազգային ավանդական խաղեր, ազգային պարեր, այդ շրջանակում՝ միասնության շուրջպար և համերգային ծրագիր:

Նախարարության երիտասարդության հարցերի բաժնի պետ Դավիթ Ղուկասյանի հաղորդմամբ՝ պարային կատարումներով, այդ թվում՝ միասնության շուրջպարով, հանդես են եկել ««Արցախ» ազգային պար» նախաձեռնության մասնակիցները, Հադրութի շրջանի Տող, Մարտունու շրջանի Ճարտար գյուղերի արվեստների դպրոցների սաները, մարտակերտցի և գորիսցի, ինչպես և Արցախում ամառային հանգիստ անցկացնող սփյուռքահայ տղաներն ու աղջիկները՝ թվով շուրջ 300 հոգի: Իսկ ազգային-ժողովրդագրական երգերից բաղկացած համերգային ծրագրով հրապարակում հավաքված հազարավոր ստեփանակերտցիների և մայրաքաղաքի հյուրերի առջև ելույթ է ունեցել Արցախի «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին