▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միակ վկան բացառիկ մանրամասներ է պատմել էքստրասենսի սպանությունից.«Հրապարակ»

«Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի հետ նրա տուն այցելած գործով միակ և կարևորագույն վկա Աննան դեպքից մոտ մեկ ամիս անց որոշել է խախտել լռությունը: Այդ օրը տեղի ունեցածի մասին նա բացառիկ մանրամասներ է պատմել «Հրապարակ»-ին:

 

-Աննա, Դուք Մուշեղին ինչքա՞ն ժամանակ եք ճանաչել, ի՞նչ հարաբերություններ ունեիք նրա հետ, դեպքի օրն ինչպե՞ս և ինչո՞ւ գնացիք Անիի տուն:


-Ես նրան ճանաչել եմ գրեթե 5 տարի, մենք նույն վայրում ենք սովորել, նա կորավ մի որոշ ժամանակով և մեկ տարի անց արդեն հայտնվեց նոր կերպարով՝ որպես 31-ամյա Մխիթար Մոս-Մուշեղյան: Սկզբում նա ինձ շատ լավ էր վերաբերվում, աշխատանք առաջարկեց, ասաց, որ կխաղամ մեծ բեմերում: Որոշ ժամանակ անց ուզում էի դուրս գալ իր թատրոնից, սկսեց ինձ սպառնալ և շանտաժի ենթարկել, և ես իր մոտ առանց վարձատրության աշխատում էի: Նա հոգեկան շեղումներ ուներ, ինձ նստեցնում էի իր առջև և խելագարի պես սկսում էր խոսել, կարծես ինքն իր հետ խոսեր: Ինձ թվում է, որ նա տառապում էր անձի երկվությամբ:


Իր մասին նա ոչ ոքի չէր պատմում, միայն ինձ, և սպառնալով ստիպում էր իրեն լսել, բերանս էլ՝ փակ պահել: Դեպքից առաջ նա ինձ հետապնդում էր, զանգում էր մայրիկիս, խնդրում էր ընկերներին, որ զանգեին ինձ, քանի որ ես իր զանգերին չէի պատասխանում: Ես անգամ շատ ժամանակ տանը չէի մնում, որ նա ինձ չգտնի: Իսկ այդ անիծյալ օրը ես տանը մնացի, և նա ինձ բռնացրեց ու տնից դուրս հանեց, ասաց իր մտադրությունների մասին, ասաց, որ պետք է գնամ իր հետ: Ես կտրականապես հրաժարվեցի, նա ասաց, որ հակառակ դեպքում մեր տուն կգա և նույնն ընտանիքիս հետ կանի, և այդպես տարավ իր հետ:


Երբ հասանք Անիի շենքի մոտ, ես գիտակցեցի պահի լրջությունը, հրաժարվեցի իր հետ բարձրանալ, նա սկսեց ինձ քաշքշել, սպառնաց և ասաց, որ բակում իրեն սպասեմ: Ես մտածեցի, որ նա, այնուամենայնիվ, չի գնա այդ քայլին: Սարսափած նստել էի բակում, ընթացքում նա ինձ զանգեց, ասաց, որ բարձրանամ շենքի 9-րդ հարկ, որ նա արդեն դուրս է գալու:


Ես բարձրացա և քնեցի աստիճաններին, որից հետո լսեցի Մուշեղի ձայնը, նա ինձ էր կանչում, ձեռքիցս քաշեց ու ներս մտցրեց Անիի բնակարան: Մեկ քայլ առաջ մտնելով՝ ձայներ լսեցի, գլուխս թեքեցի դեպի այդ ձայնը և տեսա Անիին՝ գետնին ընկած, արյունոտված, շնչահեղձ լինելուց: Մուշեղը, տեսնելով իրեն ձայներ հանելիս, վազեց իր կողմը, իսկ ես սարսափած շրջվեցի, վազելով դուրս եկա և ինձ աստիճաններից գցելով՝ փախչում էի: Իսկ նա իմ ետևից նետվեց, բռնեց ու սկսեց քաշքշել: Անգամ խոսել անզոր էի, ինձ թվում էր, որ կխելագարվեմ: Նա ինձ ասաց, որ եթե բերանս բացեմ, ինձ ու ընտանիքիս անդամներին էլ նույն օրը կգցի, իսկ ես տեսա, թե ինչի է ընդունակ»,-գրում է թերթը:


Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին