▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միակ կապը թերևս էշերն են...«Հրապարակ»

«Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի 60-ամյակը, բացի 2 օր ու գիշեր քեֆ անելուց և այդ ընթացքում խորոված անողներից երկուսին այրվածքներով հիվանդանոց տեղափոխելուց, նշանավորվել է նաև պարգևներով: Պարզվում է՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը «գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և ծննդյան 60-ամյակի առթիվ» պատգամավորին պարգևատրել է «Գյուղատնտեսական նվաճումների» համար ոսկե մեդալով: Պատգամավորի կենսագրության մեջ փորձեցինք որևէ կապ գտնել գյուղատնտեսության հետ: Ապարդյուն:

 

Նա մասնագիտությամբ ճարտարագետ, մեխանիկ է, աշխատել է մոնտաժային ձեռնարկությունում, երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանում: Գյուղատնտեսության հետ միակ կապը թերևս էշերի կոլեկցիան է, մեկ էլ Աժ-ի գյուղատնտեսական և բնապահպանական հանձնաժողովի անդամ լինելը: Սակայն պետք չէ զարմանալ ՝ Հայաստանում ամեն ինչ արժեզրկվել է մեդալները, կոչումները, դիպլոմները, գիտական աստիճանները: Այնպես որ, մի հատ ավել-մի հատ պակաս՝ ոչինչ չի փոխվում»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին