▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի թեթև» անուշադիրը... yerkir.am

Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները հայտնվել էին անելանելի իրավիճակում: Նրանց պնդմամբ` Մարկետինգի և գովազդի հիմունքներ դասավանդող Մարգարիտա Գրիգորյանը, ով միաժամանակ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենն է, ոչ միայն դասերին, այլև քննությանը չի ներկայանում: Վրդովված ուսանողների խոսքերով` 2013թ-ի դեկտեմբերի 17-ին տիկին Գրիգորյանը  նույնպես չի ներկայացել, սակայն իրենց գրավոր քննության արդյունքները գնահատել է 2 միավորով: Իսկ «ամենազավեշտալին» այն է, որ 2 միավոր է նշանակվել նաև կուրսի ավագ Ռիմա Ղազարյանին: Վերջինս 2013թ-ի նոյեմբերին հիվանդության պատճառով մահացել է: 

Yerkir.am-ը Մարգարիտ Գրիգորյանի  դասերին չներկայանալու և  բոլոր ուսանողներին առանց նրանց տեղեկացնելու գնահատելու վերաբերյալ զրուցել է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանի հետ, ով  նշել է, որ ԵՊՀ ուսումնական վարչությունը, ռեկտորատը քննել  է բոլոր փաստաթղթերը, և  պարզվել է, որ Մարգարիտա Գրիգորյանը հաճախել է դասերին եւ քննություններին:

Իսկ այն հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ դասախոսն անբավարար է նշանակել նաև  մահացած ուսանողին, Գրիգորյանը պատասխանել է,  «Դե, չի իմացել, ուշադիր չի եղել»:

Դիտարկմանը, թե ինչպե՞ս է ստացվել, որ ֆակուլտետում բոլորը նույն գնահատականն են ստացել, մի՞թե բոլորն այդքան վատ են սովորում, Կարեն Գրիգորյանը պատասխանել է, որ հարցը շատ սուբյեկտիվ է. «Դա այնպիսի խնդիր է, որ մենք չենք կարող ասել»: 
 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին