▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քանի բարի խորհուրդ Գագիկ Ծառուկյանին

 

Նախ, եռյակի ուժեր ջան, 15-20 հազար մարդու ներկայությունը հրապարակում դեռ համաժողովրդական շարժում չէ: Համաժողովրդական էր, օրինակ 88-ի շարժումը, որին մասնակցում էինք ազգովի: Երկրորդ՝ մարդ-կուսակցությունների քանակը դեռ ոչինչ չի նշանակում: Մեր թաղի լավ տղերքից մեկը շատ ավելի մարդ կարող է հավաքել, քան էդ կուսակցությունները միասին: Երկրորդ դիտարկամանս հետ կապված մի քանի խորհուրդ եմ ուզում տալ ԲՀԿ-ին ու նրա առաջնորդին: 
Սկսենք նրանից, որ եռյակի շարժիչ ուժը ԲՀԿ-ն է, ավելի ճիշտ Ծառուկյանը: Նա է ամեն ինչի համար փող ծախսում, մարդ բերում հրապարակ, գործընթացների ուղղությունները կարգավորում և այլն: Հիմա, պարոն Ծառուկյան, ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ եք ձեր հետևից քարշ տալիս ՀԱԿ-ին ու Ժառանգությունը: Այս կառույցները քանդված ու ամորֆ մարմիններ են, որոնց խմբակցություններում կան մի 5 թևեր: Այսօր ՀԱԿ կոչվածը Տեր-Պետրոսյանն է, որն այլևս 1-2 տոկոս վարկանիշ ունենա, թե ոչ, Լյովիկ Զուրաբյանն է ու Արամ Մանուկյանը: Վերջիններիս մասին խոսելն ավելորդ է: Այս կուսակցությունները նույնիսկ չունեն մարզային կառույցներ, նույնիսկ տեղամասային հանձնաժողովներում չեն կարողանում մարդիկ նշանակել որպես հանձնաժողովի անդամներ: Չեմ ուզում ծավալվել: Դուք ինքներդ էլ գիտեք: Բաձարձակ անտրամաբանական է Լյուդմիլա Սարգսյանի, Գառնիկ Իսագուլյանի, հավերժ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի, Առաքելություն կուսակցության էն մի 4-5 հոգու հետ նստել վեր կենալը: Այս մարդ-կուսակցությունների բոլոր անդամների թիվը չի գերազանցի մի Գազել միկրոավտոբուսը: Էլ չեմ խոսում նրանց 0-ական վարկանիշի ու որոշների անփառունակ անցյալի մասին: 
Լրիվ ծանր դեպք է Կարապետիչը: Այս մարդը մի քանի օր առաջ սուր քննադատություն էր հնչեցնում եռյակի հասցեին, նույնիսկ նշելով, որ եռյակը «տինտիրիդներ» է անում, իշխանությունների հետ է խաղում, ու հանկարծ ձեռք է մեկնում եռյակին, ավելի ստույգ Գագիկ Ծառուկյանին: Ու դուք այդ ձեռքը սեղմում եք: 
Պարոն Ծառուկյան, այս մարդկանց հետ նստել վեր կենալը հասարակության մոտ միայն ուրախ ժպիտ ու ծիծաղ է առաջացնում, ուրիշ ոչինչ: Ձեր սկսած «շարժումը» անլրջացնում է: Բոլորն էլ հասկանում են, որ թվարկածս մարդկանց հետաքրքրում են միայն ձեր փողերը և վերջում ձեզնից մի մի մանդատ պոկելը: Ուզում եմ ձեզ ասել, որ այն գինը, որ կվճարեք նրանց մի քանի անգամ ավելի թանկ է լինելու այն ծառայությունների գնից, որը նրանք իբր մատուցում են ձեզ: 
Այսօր Հայաստանում փաստացի գործում է 6 կուսակցություն: Դրանք պառլամենտում ներկայացված ուժերն են: Դրանցից 3-ի մասին խոսեցի: Ինչ վերաբերում է Դաշնակցությանը: Այս ուժը ակնհայտ գործում է ՀՀԿ-ի հետ՝ Սահմանադրական փոփոխությունները վկա: Դե ՀՀԿ-ի մասին էլ ավելորդ է խոսել: Ոնց ուզի, երբ ուզի: Բացարձակ մեծամասնություն է:
Թարմ դեպք է ՕԵԿ-ը: Բոլորովին վերջերս Արթուր Բաղդասարյանի և Գագիկ Ծառուկյանի ոչ պաշտոնական հանդիպումը բուռն քննարկումների առիթ հանդիսցավ: Բնական է հանդիպումը հենց այնպես չէր՝ մի կտոր հաց ուտելու նպատակով: Հայտնի չէ, թե ինչ են քննարկել երկու առաջնորդները, սակայն մի քանի դիտարկում: Չնայած ՕԵԿ-ի նկատմամբ հակասական վերաբերմունքի և նրան՝ այլ ուժերի, գործիչների և հասարակության մի հատված կողմից սիրված չլինելու հանգամանքին ու Բաղդասարյանի նկատմամբ մեծ քաղաքաղական խանդին, ՕԵԿ-ը և մասնավորապես Արթուր Բաղդասարյանը, ի տարբերություն վերը թվարկածս ուժերի ու գործիչների, ոտքի վրա է: Անհերքելի է, որ Բաղդասարյանը ունի մարդկային և քաղաքական ռեսուրս, երկրի ներսում և դրսում լավ կապեր, միասնական խմբակցություն ԱԺ-ում և այլն: Ինչքան էլ ասեն, թե ՕԵԿ-ի վարկանիշը վատ է, ցածր է և այլն, մի բան հստակ է՝ այս ուժը օրինակ այս տարվա ամռան շոգին իր հանրահավաքին կարողացավ հրապարակ բերել 5-6 հազար մարդ: Սա այսօրվա պայմաններում լուրջ ցուցանիշ է, որի հետ հաշվի չնստելը առնվազն անտրամաբանական ու խոհեմ չէ: Ճիշտ է, ՕԵԿ-ն էլ պետք է դեռ շատ բան ապացուցի հասարակությանը:
Ինչևէ, վերադառնալով բուն թեմային, պետք է նշեմ, որ նաև ԲՀԿ-ն պետք է դեռ ապացուցի, որ ինքը ընդդիմություն է ու խաղեր չի տալիս, ոչ միայն իշխանության հետ, այլև ընդդիմության հետ, այլապես գժվելու չափ անհասկանալի է, թե ԼՏՊ-ն, որը Ծառուկյանին մեղադրում էր Հայաստանի բոլոր չաիքների մեջ մասնակից լինելուն, այդ ոնց եղավ, որ այսօր ինքնամոռաց պաշտպանում է նրան: 
Ամփոփելով նշեմ, որ քաղաքական դաշտն այսօր քաոս է ապրում: Ու դեռ անհասկանալի է, թե ով ինչ է անում, ով ում հետ է խաղում, ով ումից ինչ է ուզում: Ու այս ամենի ամենամեծ մեղավորը ԲՀԿ-ն է: Վերջին խորհուրդս՝ այսքան մի խճճեք ամեն ինչ, այլապես հետո կարող է դրա տակից չկարողանաք դուրս գալ:

Նախ, եռյակի ուժեր ջան, 15-20 հազար մարդու ներկայությունը հրապարակում դեռ համաժողովրդական շարժում չէ: Համաժողովրդական էր, օրինակ 88-ի շարժումը, որին մասնակցում էինք ազգովի: Երկրորդ՝ մարդ-կուսակցությունների քանակը դեռ ոչինչ չի նշանակում: Մեր թաղի լավ տղերքից մեկը շատ ավելի մարդ կարող է հավաքել, քան էդ կուսակցությունները միասին: Երկրորդ դիտարկմանս հետ կապված մի քանի խորհուրդ եմ ուզում տալ ԲՀԿ-ին ու նրա առաջնորդին:

 Սկսենք նրանից, որ եռյակի շարժիչ ուժը ԲՀԿ-ն է, ավելի ճիշտ Ծառուկյանը: Նա է ամեն ինչի համար փող ծախսում, մարդ բերում հրապարակ, գործընթացների ուղղությունները կարգավորում և այլն: Հիմա, պարոն Ծառուկյան, ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ եք ձեր հետևից քարշ տալիս ՀԱԿ-ին ու Ժառանգությունը: Այս կառույցները քանդված ու ամորֆ մարմիններ են, որոնց խմբակցություններում կան մի 5 թևեր:

Այսօր ՀԱԿ կոչվածը Տեր-Պետրոսյանն է, որն այլևս 1-2 տոկոս վարկանիշ ունենա, թե ոչ, Լյովիկ Զուրաբյանն է ու Արամ Մանուկյանը: Վերջիններիս մասին խոսելն ավելորդ է: Այս կուսակցությունները նույնիսկ չունեն մարզային կառույցներ, նույնիսկ տեղամասային հանձնաժողովներում չեն կարողանում մարդիկ նշանակել որպես հանձնաժողովի անդամներ: Չեմ ուզում ծավալվել: Դուք ինքներդ էլ գիտեք: Բաձարձակ անտրամաբանական է Լյուդմիլա Սարգսյանի, Գառնիկ Իսագուլյանի, հավերժ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի, Առաքելություն կուսակցության էն մի 4-5 հոգու հետ նստել վեր կենալը: Այս մարդ-կուսակցությունների բոլոր անդամների թիվը չի գերազանցի մի Գազել միկրոավտոբուսը: Էլ չեմ խոսում նրանց 0-ական վարկանիշի ու որոշների անփառունակ անցյալի մասին: Լրիվ ծանր դեպք է Կարապետիչը: Այս մարդը մի քանի օր առաջ սուր քննադատություն էր հնչեցնում եռյակի հասցեին, նույնիսկ նշելով, որ եռյակը «տինտիրիդներ» է անում, իշխանությունների հետ է խաղում, ու հանկարծ ձեռք է մեկնում եռյակին, ավելի ստույգ Գագիկ Ծառուկյանին: Ու դուք այդ ձեռքը սեղմում եք: 

Պարոն Ծառուկյան, այս մարդկանց հետ նստել վեր կենալը հասարակության մոտ միայն ուրախ ժպիտ ու ծիծաղ է առաջացնում, ուրիշ ոչինչ: Ձեր սկսած «շարժումը» անլրջացնում է: Բոլորն էլ հասկանում են, որ թվարկածս մարդկանց հետաքրքրում են միայն ձեր փողերը և վերջում ձեզնից մի մի մանդատ պոկելը: Ուզում եմ ձեզ ասել, որ այն գինը, որ կվճարեք նրանց մի քանի անգամ ավելի թանկ է լինելու այն ծառայությունների գնից, որը նրանք իբր մատուցում են ձեզ: Այսօր Հայաստանում փաստացի գործում է 6 կուսակցություն: Դրանք պառլամենտում ներկայացված ուժերն են: Դրանցից 3-ի մասին խոսեցի: Ինչ վերաբերում է Դաշնակցությանը: Այս ուժը ակնհայտ գործում է ՀՀԿ-ի հետ՝ Սահմանադրական փոփոխությունները վկա: Դե ՀՀԿ-ի մասին էլ ավելորդ է խոսել: Ոնց ուզի, երբ ուզի: Բացարձակ մեծամասնություն է:

Թարմ դեպք է ՕԵԿ-ը: Բոլորովին վերջերս Արթուր Բաղդասարյանի և Գագիկ Ծառուկյանի ոչ պաշտոնական հանդիպումը բուռն քննարկումների առիթ հանդիսցավ: Բնական է հանդիպումը հենց այնպես չէր՝ մի կտոր հաց ուտելու նպատակով: Հայտնի չէ, թե ինչ են քննարկել երկու առաջնորդները, սակայն մի քանի դիտարկում: Չնայած ՕԵԿ-ի նկատմամբ հակասական վերաբերմունքի և նրան՝ այլ ուժերի, գործիչների և հասարակության մի հատված կողմից սիրված չլինելու հանգամանքին ու Բաղդասարյանի նկատմամբ մեծ քաղաքաղական խանդին, ՕԵԿ-ը և մասնավորապես Արթուր Բաղդասարյանը, ի տարբերություն վերը թվարկածս ուժերի ու գործիչների, ոտքի վրա է: Անհերքելի է, որ Բաղդասարյանը ունի մարդկային և քաղաքական ռեսուրս, երկրի ներսում և դրսում լավ կապեր, միասնական խմբակցություն ԱԺ-ում և այլն: Ինչքան էլ ասեն, թե ՕԵԿ-ի վարկանիշը վատ է, ցածր է և այլն, մի բան հստակ է՝ այս ուժը օրինակ այս տարվա ամռան շոգին իր հանրահավաքին կարողացավ հրապարակ բերել 5-6 հազար մարդ: Սա այսօրվա պայմաններում լուրջ ցուցանիշ է, որի հետ հաշվի չնստելը առնվազն անտրամաբանական ու խոհեմ չէ: Ճիշտ է, ՕԵԿ-ն էլ պետք է դեռ շատ բան ապացուցի հասարակությանը:

Ինչևէ, վերադառնալով բուն թեմային, պետք է նշեմ, որ նաև ԲՀԿ-ն պետք է դեռ ապացուցի, որ ինքը ընդդիմություն է ու խաղեր չի տալիս, ոչ միայն իշխանության հետ, այլև ընդդիմության հետ, այլապես գժվելու չափ անհասկանալի է, թե ԼՏՊ-ն, որը Ծառուկյանին մեղադրում էր Հայաստանի բոլոր չաիքների մեջ մասնակից լինելուն, այդ ոնց եղավ, որ այսօր ինքնամոռաց պաշտպանում է նրան: Ամփոփելով նշեմ, որ քաղաքական դաշտն այսօր քաոս է ապրում: Ու դեռ անհասկանալի է, թե ով ինչ է անում, ով ում հետ է խաղում, ով ումից ինչ է ուզում: Ու այս ամենի ամենամեծ մեղավորը ԲՀԿ-ն է: Վերջին խորհուրդս՝ այսքան մի խճճեք ամեն ինչ, այլապես հետո կարող է դրա տակից չկարողանաք դուրս գալ:

Արայիկ Արամյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին