▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի օր մայրս ասաց, որ եղբայրս զnհվել է, դին չկա. Իրինա Այվազյանը` եղբորը 70 օր փնտրելու մասին

Դիտեք նաև՝

«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրն էր դերասանուհի Իրինա Այվազյանը․ հաղորդման ժամանակ   խոսել են նաև Իրինայի եղբորից։ Պատերազմի ժամանակ նրա հետ կապն ընդհատվել էր 70օր։ Ինքն այդ օրերին հավատ էր ներշնչում ծնողներին և հոգու խորքում գիտեր, որ եղբայրը գալու, ընտանիքն էլ միավորվելու է։

«Մամաս էլ, պապաս էլ շատ վատ վիճակում են եղել։ Պապաս, թե´ որպես տղամարդ, թե´ որպես անձ ավելի փակ բնավորություն ունի` ինչպես ես։ Մամայիս մոտ շատ վատ էր արտահայտվում ՝  չէր խոսում։ Համարյա թմրանյութին հավասար դեղեր էինք տալիս։ Այդպես անցկացրել ենք այդ 70 օրը։ Եղել է հիվանդանոցում, եղել է տանը։Այն սենյակում ,որտեղ հավաքվում էին ու այսպես ասած այդ լացը կար, մինչև հիմա տանել չեմ կարողանում այդ սենյակը։ Շատ հաճախ մամայիս կողքին չէի լինում, որովհետև չէի կարողանում տեսնել այդ էի վճակում։ Երբ բոլորս մտնում էինք մեր սենյակները իբր քնելու ,մայրս արթնանում  էր ,գոռում էր` Արս։ Իմ վրա նույնիսկ հոգեբանորեն ազդում էր այդ ամեն ինչը։ Մի անգամ մամայիս վրա բարկացա, ասեցի էլ չարթնանաս և չկանչես։ Հետո, երբ գտել էինք եղբորսծ պատմեցի,որ մաման կանչում էր` Արս, Արս։ Բոլորը քարացան և եղբայրս պատմեց ,երբ իրենք 6-ով տանիքում են եղել, եղբայրս ասել` ոնց որ գժվեցի: Տղաները հարցրել են`ինչի համար, ասելա մամայիս ձայնն են լսում, կանչում է Արս։ Ինձ մոտ չի եղել այն միտքը,որ եղբայրս գուցե զոհվել է ,բայց ծնողներս մտածել են։ Մի օր մայրս ասեց ,որ վատ է ինքը, զոհվել է, դին չկա, իմ հետ էր այդ պահին և շատ կոպիտ եմ խոսել, ասել եմ դուրս գնա, բայց շատ վատ եմ խոսել։

Եղբորս ու իր ընկերներին օգնել է հավատը և ամեն ինչին դրական նայելը: Չհուսահատվելը, որովհետև  այնպիսի զբաղմունքներ էին գտել ,որ կյանքում  չես մտածի  ,որ այդ իրավիճակում մարդիկ նման զբաղմունքներով կարող են առհասարակ զբաղվել. խաղեր, գրքեր կարդալ, հումորներ անել ։ Իրենց դա է օգնել ։ Մինչ օրս չեմ հաղթահարել այն, ինչ տեղի է ունեցել ոչ միայն ինձ, այլև ամբողջ ազգի հետ։ Ես հոգեբանի եմ դիմել,բայց լուծում չեմ ստացել, որովհետև պետք է գամ այդ գիտակցությանը , որ ինքս դուրս գամ դրա միջից։ Իմ մոտ կար մեղավորության զգացում։ Իմ եղբայրը եկել էր,բայց կայն ընտանիքներ, ովքեր ունեին անհետ կորածներ, զոհեր։ Հիմա մի փոքր հաղթահարել եմ, բայց մինչև այսօր չկա մի օր, որ չհիշեմ, չմտածեմ»։

Աղբյուրն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին