Galatv.am-ին տված երեկվա իմ հարցազրույցից հետո առ այն, որ Գագիկ Ծառուկյանն ունի բացառիկ վարկանիշ և բոլորը գիտեն դրա մասին, ստիպեց որոշ անհայտ ֆեյսբուքյան օգտատերերի դուրս գալ իրենց շրջանակներից` փորձելով ցույց տալ քծնվելու իրենց բացառիկ ունակությունները իրենց պատվիրատուներին: Համենայն դեպս անիմաստ համարեցի արձագանքել մեկին, որը գոյություն չունի կամ հանդես է գալիս իր իրական դեմքը թաքցնելով: Սակայն քիչ առաջ էլ ավելի անշնորհք ու գռեհիկ հոդված կարդացի նույն թեմայի վերաբերյալ hayeli.am կայքում: Ինքս զերծ կմնամ նման մակարդակի իջնելուց և նմանատիպ բառերով պատասխանելուց, սակայն անտեսել նույնպես չեմ կարող: Ցավում եմ, որ լրագրողական էթիկայի կանոնները անամոթաբար խախտվում են արդեն նույնիսկ լրատվական կայքի, շուտով գուցե կայքերի կողմից, կոչ եմ անում որևէ մեկին քննադատելուց ու առավել ևս անձնական վիրավորանք հասցնելուց առաջ նախ հիշեք ձեր (նման արարածներին մեծատառով չեմ ուզում դիմել) քստմնելի ապրելակերպը, երբ մեկ զանգով կամ չնչին գումարով պատրաստ եք զրպարտել բոլորին, բայց մի մոռացեք կյանքի ու վարունգի մասին հայտնի ասույթը, վերջիվերջո մի օր բոլորը իրենց արարքների համար պատասխան են տալու:
Հ.Գ. Հայելին երբեք փողի դիմաց իր արտացոլանքը չի փոխում, մի շեղվեք ու դեմ մի գնացեք ֆիզիկայի օրենքներին...
Մի մոռացեք ԿՅԱՆՔԻ ու ՎԱՐՈՒՆԳԻ մասին հայտնի ասույթը. Վահան Բաբայան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet