▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի բառի շուրջ բառախաղ` սա՞ է Միշոն

Միշո… Արտիստ ում մասին կարելի է գրել ու գրել, խոսել ու խոսել: Մարդ, ով իր ժամանակի համար իրոք հեղափոխական էր՝ Չէ Գևարայի նման մեկը ում սկզբում պարզապես չէին գնահատում: Գուցե հանճարների ճակատագիրն է այդպիսին… գուցե նրանք ծնվել են խարանով՝ լինելու չգնահտված ժամանակակիցների կողմից: Գուցե համընդհանուր մերժվածությունը ու անվերջ պայքարն է մղում նրանց այդքան լավը դառնալ իրենց տեսակի մեջ: Պայքարի բովում եփվել, ինքն իրեն անվերջ գերազանցել… Գուցե սիրո և ջերմության ամպլոայում ըմբոստությունը տեղի տա, իսկ ինքնակատարելագործման մեխանիզմը բթանա, գուցե չափից շատ սերը ստիպի մտածել ոչ թե մարդկանց ու քեզ շրջապատող խնդիրների մասին, այլ ինքդ քո մասին: Գուցե այդ սերը քեզ ստիպի ցրվել ու թուլանալ: Ստիպի մոռոնալ այն նրբությունները, որ գիշերյին անվերջ փորփրումների արդյունքում քամել էիր կյանքից, ստիպի այլևս արհամարհել կյանքի մեխանիկան… Ստիպի աշխարհն այլևս ընկալել սեփական ԵՍ-ի պրիզմայից:
Միշոյի հետ եղավ հենց այն ինչ վերեվում գրել եմ: Չափից շատ սերը հղփացրեց պատանուն, դեֆորմացրեց նախկին Միշոյին ու դարձրեց մեկը ում ես հիմա հրաժարվում եմ ընդունել: Միշոյի այս տեսակն ինձ համար հիմա ընկալելի չի: 
Ռեփի համաճարակի տարածման սկզբնական տարիներին Միշոյին հաջողվեց երկու փառահեղ ալբոմ հեղինակել, որոն մինչև հիմա կան ձայնադարանումս: Ապա եկավ այնքան սպասված “Քաղաքը խոսում ա, լսեք” ալբոմը: Ջազային մելիզմները ցնցող էին, իսկ բառերը ծակում ու մտնում էին ներաշխարհդ, ամեն ինչ խառնում իրար ու հրաժարվում դուրս գալ այնտեղից: Միշոյի երգերը դառնում էին քո մի մասը, դառնում էին կյանքի ուղեցույց: 
Բայց 2009-ից սկսեց Միշոյի դեգրադացիան: Չգիտեմ ինչու: Ավելի շուտ գիտեմ, բայց պատճառները հավանաբար մեկից ավելին էին: Երգերի թեմաները պակասել էին, տեքստերն էլ այն չէին, չնայած գործիքավորման մասով առաջընթաց միանշանակ կար: Միշոն դադարեց երգել պրոբլեմների մասին ու սկսեց մի զզվելի ֆազա, որը ես կոչում եմ “Զվյոզդը տանելու էտապ”: Նրա բոլոր երգերի հերոսը, Աստվածն ու սուպեռ մաչոն հենց Միշոն էր: Նրա շուրջ էին ծավալվում բոլոր դեպքերը ու միակ բանը ինչ մնում էր երգից հետո, դա այն էր թե ինչ հզոր տղա է Միշոն: Ինչը շատ վերապահումներով մասամբ էր միայն համապատասխանում իրականությանը: “Իմ լեզուն” ալբոմը Միշոյի՝ որպես արտիստի դեգրադացիայի վերջն էր: Սեփական անձի այդչափ վեր հանումը ականջ էր ծակում: Թերևս բավարար է նշել միայն երգերի վերնագրերը ու Միշո չլսողին հասկանալի կդառնա, թե թաղի հասարակ տղա Միշոն ինչքան է հղփացել փառքից: Իմ Լեզուն, Նվիրում եմ Ինձ, Ես Դիմում եմ Հայերին, Հանգիստ եմ Տանում, Ես Կբուժեմ, Մ.Ի.Շ.Ո.-ն Էդ Հապավումա, Ով եմ Ես, Լիքը Ասելիք Ունեմ: Բոլոր տեղերում ես, ես ես… ԶԶՎԵԼԻ Է:
Երեկ իմացա, որ նոր ալբոմ է պատրաստվում թողարկել: Չգիտեմ ինչի է որոշել: Վստահ եմ ինքն էլ չգիտի: Գուցե այլ աշխատանք չի գտնում, իսկ բեմից հրաժարվելը բարդ է: Չեմ մեղադրում: Նույնիսկ Դանկոյի սիրտը անվերջ լուսարձակել չկարողացավ: Ամեն ինչ օրինաչափ է: Անվեջ գեներատորներ չկան: Միշոյի միտքն էլ անվերջ գեներատոր չէ: Թեմաները մի օր վերջանալու էին: Ես դա նկատել եմ, ճիշտ կլինի ինքն իրեն դա խոստովանելուց չամաչի: Գիտեմ բարդ է, բայց պետք է:
Նոր ալբոմից մի երգ արդեն թողարկվել է տեսահոլովակով: Բացարձակապես ոչ մի իմաստ չի պարունակում: Մի բառի շուրջ բառախաղ: Սա՞ է Միշոն: Չէ Միշո ջան, դադարացրու: Խայտառակում ես քեզ:

 

Վահան Ղուկասյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին