Ինչպե՞ս են քաղաքացիները օդանավակայանում դիմավորում Վեհափառ Հայրապետին․․․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
|
«Եկեղեցին և պետությունը պետք է անջատ լինեն, և բոլոր հարցերը պետք է լուծվեն այդ ծիրի մեջ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, ով ևս եկել էր օդանավակայան՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին։ «Այն մարդկանց, ովքեր փորձում են հոգևոր իշխանության վրա ճնշումներ բանեցնելով, բանսարկություններով ու զանազան մեթոդներով աշխատանքներ տանել, խորհուրդ եմ տալիս դուրս գալ այդ ամենից, քանի որ այս ամբողջ պատմությունը նետվել է որպես խայծ, որպեսզի հանրությունը շեղվի այս թեմայով և մոռանա կարևորագույն հարցերը»,- նշեց Կամենդատյանը։ |


