|
Երբ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ելույթում ասաց՝ կաթողիկոս, ՔՊ-ականները սկսեցին հարվածել սեղաններին, ճիշտ այնպես, ինչպես ընդդիմադիրներն էին հարվածում սեղաններին, երբ հնչում էր Կտրիճ Ներսիսյան անունը։ Հիշեցնենք՝ երեկ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասել էր. «Եթե կրկնվեց նման պահվածքը, ՔՊ-ն ճշգրիտ նույն պահվածքն է ցուցաբերելու»: *** |
|
«Իլհամ Ալիև՝ 2021թ․ - ՀՀ-ն պետք է մշակի ու ընդունի նոր Սահմանադրություն։ Նիկոլ Փաշինյան՝ 2024թ․ - ՀՀ-ն կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ Դուք չեք կարող ինձ ցույց տալ օրինակ, երբ ՔՊ-ն խոսել է ոչ թե Սահմանադրության փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության մասին՝ Ալիևի պահանջից առաջ»,- հայտարարեց ընդդիմադիր Քրիստինե Վարդանյանը՝ հավելելով․ «Նիկոլ Փաշինյանը ստանձնել է Ալիևի հագով Սահմանադրություն կարելու պահանջը»։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է 2020թ․ փետրվարին ու հուլիսին»։ |
|
Արձագանքելով ընդդիմադիր Քրիստինե Վարդանյանի՝ «Դուք չեք կարող ինձ ցույց տալ օրինակ, երբ ՔՊ-ն խոսել է ոչ թե Սահմանադրության փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության մասին՝ Ալիևի պահանջից առաջ» հայտարարությանը, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է 2020թ․ փետրվարին ու հուլիսին․․․ Ցույց կտամ։ Ժամանակին Գեղամ Մանուկյանն ասում էր՝ եթե էսինչն անես, անունս կփոխեմ։ Համաձա՞յն եք։ Ցույց կտամ։ Լինքը կուղարկեմ Գեղամ Մանուկյանին, ձեզ կտա։ Տիկին Վարդանյանի համարը չունեմ, ուղարկում եմ Գեղամ Մանուկյանին, ինքը ցույց կտա ու կսպասեմ ձեր ներողությանը, տիկի՛ն Վարդանյան»։ *** |
|
«Սիրելի՛ «Հայաստան» խմբակցություն, բա անցած գումարման խորհրդարանում ինչի՞ չէիք դմբդմբացնում։ Չէիք ֆայմո՞ւմ, հա՞։ Փաստորեն առաջանորդում ա ձեզ «Ուժեղ Հայաստան» խմբացությունը»,- ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Ընդդիմադիրները արձագանքեցին՝ «անում էինք»։ Հիշեցնենք՝ ամեն անգամ երբ ՔՊ-ականներն ասում են «Կտրիճ Ներսիսյան», ընդդիմադիրները հարվածում են սեղաններին։ |
ՔՊ–ական պատգամավորները «կաթողիկոս» բառը լսելուն պես սկսեցին հարվածել սեղաններին
info@asekose.am/095519696
Tweet
Քաղաքական ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


