▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի անգամ Ամերիկայում»

2000-ականների սկզբներին էր. George Town-ում զբոսնում էի կնոջս հետ: Մեկ էլ` կինս կոճգամերին ամրացված ծաղկով մի տղամարդու մատնացույց արեց ու ասաց. «Մի տես` ինչ տիպ է: Երեւի local idiot է: Նկարիր սրան»:

Նկարեցի: Մինչ լուսանկարում էի՝ այդ տղամարդուն երիտասարդներ մոտեցան ու սկսեցին զրուցել հետը: Կինս չէր խաղաղվում: Հարցրեց երիտասարդներից մեկին, որ ուսանողի էր նման. «Սա ո՞վ է, localidiot է՞»:

-Ոչ: Harper’s Magazine-ի արտասահմանյան գրականության բաժնի խմբագիրն է: Հիմանա մեզ Georgetown University է դասավանդում:

Եվ նա ասաց տղամարդու ազգանունը…Հետո, երբ «գուգլեցի», համոզվեցի, որ չի կարելի արտաքին տեսքով մարդուն դատել: Հատկապես` եթե ամերիկացի պրոֆեսորի հետ գործ ունես:

Մոտեցա այդ տղամարդուն ու ներկայացա: Տեղեկանալով, որ Հայաստանից եմ`սկսեց հարցեր տեղալ իր երեւանյան ընկերների մասին: Ինձ անծանոթ անուններ տվեց: Չէր դադարում զարմանալ. «Ո՞նց թե, չե՞ք ճանաչում Հայաստանի լավագույն գրողներին»:

Հետագայում, վերադառնալով Հայաստան` հետաքրքրվեցի նրա ընկերներով: Գրեթե բոլորը Հայաստանի գիտությունների ակադեմիայից էին: Եվ իմ չափանիշով` ամենեւին էլ գրող չէին: Լեզվաբաններ էին` ակադեմիկոսներ:

Գերման Ավագյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին