Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մարտի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ դպրոցից տուն գնալիս համադասարանցու և եղբոր կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «վերին շրթունքի հեմատոմյա» ախտորոշմամբ «Սպիտակի» բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափահաս տղա։
Պարզվել է, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 10-ամյա Հ․ Մ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով հիվանդանոցում երեխայի 49-ամյա մայրը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը դպրոցից տուն վերադարնալու ճանապարհին որդին վեճի է բռնկվել Լոռու մարզի 11-ամյա և 8-ամյա եղբայրների, և նրանց 5-ամյա ընկերոջ հետ, ովքեր ձեռքերով, ոտքերով և քարերով հարվածներ են հասցրել իր տղայի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառել մարմնական վնասվածքներ։
Դիտեք նաև՝


