▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի ամբողջ կյանք սպասել եմ, որ մեր երկիրն ունենա էնպիսի ղեկավար, որի հետ հնարավոր լինի պարզ զրույց ծավալել

Գրող, երգահան Քրիստ Մանարյանն ֆեյսբուքյան իր էջում  անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելությանը իր հորը՝ Երվանդ Մանարյանին: Նա մասնավորապես գրել է.

«Հայրս հուզվեց Փաշինյանի այցելությունից, նրա հետևից էլ հուզվեցինք բոլորս:
- Մի ամբողջ կյանք սպասել եմ, որ մեր երկիրն ունենա էնպիսի ղեկավար, որի հետ հնարավոր լինի նստել ու պարզ, սովորական, մարդկային զրույց ծավալել,- ասեց հայրս:

 

 

 

 

 

 

 

 

- Ամենայն բարիք Ձեզ, վարպետ,- պատասխանեց Փաշինյանը,- Շնորհակալություն Ձեզ՝ Ձեր անցած ճանապարհի համար:

Իսկ հաջորդ օրն իմանում ենք, որ մեր երկրի ժողովրդական վարչապետը որոշում ա կայացրել Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովորդական արտիստի կոչում շնորհելու մասին: Եվ ինչպես ինքն ա նկատել՝ 

«Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով»:

Իսկ գիտե՞ք որն էր իմ, նվաստիս, ամենամեծ ուրախությունը երեկ՝ էն, որ երկու տարբեր սերունդների հայեր նստած ջերմ զրուցում էին, մեկը ծնված Պարսկաստանի Սուլթանաբադ քաղաքում, մյուսը՝ Հայաստանյան Իջևանում, բայց էնքան հարազատ էր իրենց զրույցը, որ բոլորս անկախ մեզնից ժպտում էինք:
Եվ ինչպես նկատեց հայրս հեղափոխության օրերին, տեսնելով մեր միահամուռ կեցվածքն ու միասնական ոգևորությունը՝ ՙԷս էն հայն ա, տղա ջան, որին էս աշխարհի ուժեղները որոշել էին քարտեզից ջնջել…»:

Կարդացեք նաև՝ Ա լա մեզոն...Նիկոլ Փաշինյանն այցելել է Երվանդ Մանարյանին


Կարդացեք նաև՝ Որոշում կայացրի՝ Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին. Նիկոլ Փաշինյան

 Երվանդ Մանարյան. «Ես աթեիստ եմ, սակայն վերջերս հաճախ եմ դիմում Նրան»

Թատրոնն ուզվոր չէ, որ գնա մշակույթի նախարության սենյակները մտնի ու բան պահանջի. Երվանդ Մանարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին