Razm.info-ն գրում է. վերջին տվյալներով Մհեր Խլղաթյանը գիտակցության է եկել։ Դեպքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, դեռ պետք է պարզել՝ ուժ կիրառվել է նրա նկատմամբ, թե ոչ։ Նախնական տվյալներով կան ձերբակալվածներ, քրեական գործընթացով կանցնեն և կկրեն իրենց պատիժը։ Այս մասին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Լրագրողների հարցին, թե զինծառայողի ձեռքին ծխախոտի վառածի հետքեր կան, նախարարը նշել է, որ այդպիսի հետքեր չկան, և որ ինքը նման տեղեկություն չունի։
«Բացի այդ, զինծառայողը գիտակցության է եկել և ասում է, որ այդպիսի դեպք չի եղել։ Գործի հետաքննության արդյունքում մենք կգանք վերջնական եզրակացության»,- հավաստիացրել է Սեյրան Օհանյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում