▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհեր Սեդրակյանի փոխարեն պատգամավորության թեկնածու կառաջադրվի իր որդին. «Ժողովուրդ»

«Իշխանական շրջանակներում սկսվել է 2017 թվականի Աժ ընտրություններին ընդառաջ պատգամավորության թեկնածուների ճշգրտման գործընթացը։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ մասնավորապես արդեն որոշված է, որ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը գալիք ընտրություններում այլևս չի առաջադրվելու։ Նրա փոխարեն պատգամավորության թեկնածու կառաջադրվի իր որդին՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանը։ Նա արդեն հասցրել է դառնալ ՀՀԿ անդամ։ ՀՀԿ-ի մյուս «թագաժառանգ» երիտասսյրդնեիի պես նա նաև Երևանի ավագանու անդամ է։ Բացի այդ Դավիթ Սեդրակյանն արդեն սկսել է Էրեբունի վարչական շրջանում «բարեգործական» միջոցառումնեի իրականացնել։ Մասնավորապես, մի քանի օր առաջ նա էրեբունու դպրոցականների շրջանում մրցույթ է հայտարարել, որի արդյունքում առաջին երեք տեղերը զբաղեցրած աշակերտների խոստացել են նրանց ԲՈՒՀ-ի ուսման վարձը վճարել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին