«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին Երևանի ավագանու անդամ. ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով Է ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտների հայտարարագիրը, որից պարզ Է դառնում, որ նա նախորդ տարի 421 մլն դրամ եկամուտ Է ստացել աշխատավարձից և շահաբաժիններից։ Միայն աշխատավարձը կազմել Է 4.3 մլն դրամ, իսկ շահաբաժիններից ստացել Է 313 և 95 մլն դրամ։
Դավիթ Սեդրակյանի նախորդ տարիների հայտարարագրերից Էլ տեղեկանում ենք, որ նա 2012 թ. 190 միլիոն 993 հազար 500 դրամով հողամաս Է գնել, իսկ 13.7 միլիոնով՝ հողին ամրակայված այլ անշարժ գույք։ 2013 թ. նա 9 միլիոն դրամով ձեռք Է բերել հողամաս, իսկ 244 հազար 500 դրամով հասարակական նշանակության շինություն։ Նույն տարում երկու հողամաս Էլ վաճառել Է, օտարման արդյունքում ստացել Է 46.6 միլիոն և 9 միլիոն 48 հազար դրամ։ Գույքի օտարումից նա ընդհանուր առմամբ ստացել Է 182 միլիոն դրամ եկամուտ։ Իսկ 2014 թ. Դավիթ Սեդրակյանն 9 հատ հողամաս Է գնել, որոնք արժեցել են 2.55 միլիոն, 3 միլիոն, 2 միլիոն, 132 միլիոն. 2 միլիոն 40 հազար. 39.3 միլիոն, 8.8 միլիոն. 2.2 միլիոն և 11.4 միլիոն դրամ։ Բացի այս նա 450 հազար դրամով և 33 միլիոն դրամով երկու հատ արտադրական նշանակության շինություն Է գնել, իսկ 360 հազար դրամով, 250 հազար դրամով և 18 միլիոն 595 հազար դրամով 3 հատ հասարակական նշանակության շինություն։ Այսպիսով, նա ունի 9 հողամաս, 4 հասարակական նշանակության շինություն, 2 արտադրական նշանակության շինություն և 1 հողին ամրակայված այլ անշարժ գույք։
Նկատենք, որ Սեդրակյանի հայտարարագրերում որևէ նշում չկա նրա դրամական միջոցների մասին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։