▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհեր Սեդրակյանը առաջինը չէ, որ «առանց ռուսի չկա հաղթանակ եւ փրկություն» գիծը շարունակել է

1994-ից այս կողմ Ադրբեջանում փոքր, բայց հաղթանակած Հայատանից ու Արցախից իրենց պարտությունը քողարկելու համար հասարակությանը ներշնչում էին, թե իրականում իրենց հաղթել է ռուսը, այլ ոչ թե հայը: Որոշ հայ ստահակներ վերջին տարիներին Հայոց պետականության կարողունակության գաղափարը ջարդելու, անկախության ոգին կոտրելու համար շարունակում էին նույն թեզը: Այն սաստկացավ վերջին երկու տարում նրանց կողմից, ովքեր իրենց խիղճը վաճառել էին ու լծվել Հայաստանը ԵՏՄ մտցնելու ծրագրին. "առանց ռուսի չկա հաղթանակ եւ փրկություն" գիծը հաղթեց: Ադրբեջանում այնքան լկտիացան, որ մտածեցին, թե Հայաստանն ու Արցախն այլեւս այնքան թուլացած են, Հայաստան ու Ռուսաստանի հարաբերութուններն այնքան վատն են /վկան՝ Մոսկվայի կողմից հարձակողական զենքի վաճառքը Բաքվին/, որ կարող են հարձակվել: Ամռանը հայոց բանակը հարկադևված եղավ վերստին ապացուցել, թե ումից են պարտվել ազիկները: Հիմա Մհեր Սեդրակյանը առաջինը չէ, որ հայտնի գիծը շարունակել է: Բայց փաստ է, որ, այն ջուրն է լցնում հայորդիների թափված արյունը, օգնում է ազիկներին վերականգնել տրավման ու կրկին հավատալ, թե իրենց հաղթողը ռուսն է: Եթե հավատանք Բաբուխանյան Հայկին, ապա նման գործունեություն ծավալողները Ալիեւից գրանտ են ստանում... Մի տեսակ խայտառակ բան է ստացվում... Ո՞նց էլ նստում են իրար կողքի...

 

Ստեփան Սաֆարյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին