▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհեր Մկրտչյանի ԱՐՁԱՆԸ ՀԱՆԵՑԻՆ

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ գիշերը կոտրվել է Շառլ Ազնավուրի հրապարակում վերջերս տեղադրված Մհեր Մկրտչյանի արձանի տակառիկը. չարագործները  վնասել էին նաև  արձանի ձեռքը:

Երեկ այս առիթով մեծ աղմուկ ու վրդովմունքի ալիք էր բարձրացել համացանցում. մարդիկ մեղադրում էին ոչ միայն բարբարոսության հեղինակներին, այլ նաև արձանի տեղադրման կազմակերպիչներին, ովքեր այդպես էլ չկարողացան լուծել արձանների պահպանության խնդիրը:

Այսօր արդեն կազմակերպիչները  ստիպված են եղել արձանը  հանել  տեղադրման վայրից: 

Հիշեցնենք, որ Մհեր Մկրտչյանի արձանի տեղադրման օրվանից ի վեր, այն  վնասել  էին ևս մեկ անգամ:

 

Նշենք, որ Մհեր Մկրտչյանի վնասված արձանն արդեն վերականգնվում է, շուտով կունենա իր նախկին տեսքը  և կվերադարձվի իր տեղը և հույսով լինենք, որ դրա պահպանությունը հետայսու կիրականացվի ըստ պատշաճի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին