Օրեր առաջ երգիչ Արտաշ Ասատրյանի հրապարակումներից պարզ դարձավ, որ նա մեկնել է ԱՄՆ։
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Արդեն մի քանի օր է, ինչ երգիչը էնտեղ է, սակայն մեր աչքից չի վրիպել, որ Արտաշ Ասատրյանը եղբոր՝ Տիգրանի հետ ոչ մի հրապարակում չի արել:
Մենք կապ հաստատեցինք Արտաշի հետ` հասկանալու համար հանդիպե՞լ է արդյոք եղբորը՝ Տիգրան Ասատրյանին և արդյո՞ք ԱՄՆ մեկնելու է նաև ամիսներ անց սպասվելիք Արամ Ասատրյանին նվիրված համերգին մասնակցելու նպատակով:
Երգչին խիստ բարկացրել են նշված երկու հարցերն էլ, նա պարզապես նշել է.
«Զբաղվեք ուրիշ մարդկանցով և մեզ հանգիստ թողեք, բոլա»։
Հիշեցնենք, որ տևական ժամանակ առաջ քննարկվում էր եղբայրների միջև եղած կոնֆլիկտը։ Հետո արդեն հայաստանում տեղի ունեցավ Արամ Ասատրյանին նվիրված համերգը, որին ներկա չէր Տիգրանը, սա մեծ խոսակցությունների ալիք բարձրացրեց։
Եվ թվում էր, թե կոնֆլիկտը դեռ չի հարթվել։
Ամիսներ անց՝ իր վերջին հարցազրույցում Տիգրան Ասատրյանը նշել եր, որ թղթաբանական խնդիրներն են եղել պատճառը, որ նա չի եկել Հայաստան և այսքան ժամանակ չի կարողանում մասնակցել նաև եղբոր ընտանեկան արարողություններին: Ապա հավելել էր, որ խնդիրներն արդեն լուծման փուլում են:
Ինչևէ, մի բան պարզ է`Արտաշ և Տիգրան Ասատրյանների հարաբերություններում մինչ օրս լարվածություն, կարծես թե, կա»:
Դիտեք նաև՝