▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեղավոր են, պիտի պահեն». 80-ամյա կնոջ պատասխանը նախարարի տված 5000 դրամին.«Ժողովուրդ»

 

«ՀՀ Կառավարության՝ երեկ տեղի ունեցած նիստից հետո ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին մոտեցավ 80-ամյա Մագդալենա Նիկոլյանը: Տատիկը բավականին երկար զրուցեց նախարարի հետ: Իսկ որոշ ժամանակ անց «Ժողովուրդ»-ի լրագրողը նկատեց, թե ինչպես նախարարը հրահանգեց իր օգնականին կնոջը գումար տալ, որից հետո օգնականը 5 հազար դրամ տվեց 80-ամյա տատիկին:
 
Տատիկի արձագանքն ուշագրավ էր. նախարարի օգնականից գումար վերցնելուց հետո բարձրաձայնեց. «Մեղավոր են, պիտի պահեն»: Հիշեցնենք, որ Մագդալենա Նիկոլյանն այն անձնավորությունն է, որը ամիսներ առաջ հայտարարել էր, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը խոստացել է իրեն հովանավորել, որպեսզի վերջինս շարունակի իր կիսատ թողած կրթությունը»,–գրում է թերթը։
 

«ՀՀ Կառավարության՝ երեկ տեղի ունեցած նիստից հետո ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին մոտեցավ 80-ամյա Մագդալենա Նիկոլյանը: Տատիկը բավականին երկար զրուցեց նախարարի հետ: Իսկ որոշ ժամանակ անց «Ժողովուրդ»-ի լրագրողը նկատեց, թե ինչպես նախարարը հրահանգեց իր օգնականին կնոջը գումար տալ, որից հետո օգնականը 5 հազար դրամ տվեց 80-ամյա տատիկին: Տատիկի արձագանքն ուշագրավ էր. նախարարի օգնականից գումար վերցնելուց հետո բարձրաձայնեց. «Մեղավոր են, պիտի պահեն»: Հիշեցնենք, որ Մագդալենա Նիկոլյանն այն անձնավորությունն է, որը ամիսներ առաջ հայտարարել էր, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը խոստացել է իրեն հովանավորել, որպեսզի վերջինս շարունակի իր կիսատ թողած կրթությունը»,–գրում է թերթը։ 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին