▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերոնք չեն պատասխանել ռուսների զանգերին.«Հրապարակ»

«Պարզվում է՝ ինքնատիպ է եղել ոչ միայն Ս. Լավրովի հեռանալը Հայաստանից, երբ նա, վերջին օրերի հայաստանաղարաբաղյան թրենդին հավատարիմ, փորձել էր «սելֆի» անել Արարատի ֆոնին, նույնքան «ինքնատիպ» է եղել նաև նրա այցի մեկնարկը պաշտոնական Երևան, երեկոյան կողմ ինքնաթիռից իջնելով՝ նա անմիջապես գնացել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման՝ գերատեսչական ամառանոցում, մնացել այնտեղ մինչև գիշերվա ժամը երեքը ՝ առավոտյան էլ իր առաջին գործն է համարել այցելել Ծիծեռնակաբերդ՝հարգելու զոհերի հիշատակը։ Ի դեպ, մեր տեղեկություններով, ռուսական կողմն այս օրերին որոշակի անհանգստություններ, բոլոր դեպքերում, ունեցել է՝ «ուր պիտի գնա էս Հայաստանը» մասով, որովհետև ապրիլի 1-ի գիշերվա դեպքերի ժամանակ, երբ ընթանում էին ամենաթեժ մարտերը, ռուսական ռազմական ղեկավարությունը փորձել է հեռախոսով կապվել հայաստանյան կողմի հետ, մերոնք չեն պատասխանել զանգերին»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին