▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր քաղաքական համակարգի իմպոտենցիան

Բավական էր՝ Սերժ Սարգսյանը հեռուներից մտահոգություն հայտներ, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, որպեսզի նույնը կրկնեին իշխանության տարբեր տրամաչափի գործիչները՝ իրար հերթ չտալով, գիտունիկի, ինչ-որ բան հայտնաբերածի հայացքով:
Ո՞ւր էին էս տղերքը, որ այդ մասին հազար անգամ ասում-գրում էինք:
Ասեմ՝ ո՞ւր էին:
Այն ժամանակ Սերժ Սարգսյանն այս թեմայով լռում էր, իրանք էլ փիս եվրասիական կայֆերի մեջ էին ու ամեն գնով պաշտպանում էին այն տափակ թեզը, թե իբր ավելի լավ է Ադրբեջանի զինվելու հաշվին մեր ՙՙբարեկամ՚՚ ռուսները յոգուրդ ուտեն, քան՝ ՙՙոսոխ՚՚ թուրքերը:
Հիմա վիճակը փոխվել է. Հայաստանին Եվրասիական տնտեսական միության դռանը մուրացիկի պես են պահում:
Սարգսյանն էլ որոշեց հեռուներից մի փոքր ՙՙատամ՚՚ ցույց տալ ռուսներին: ՙՙԱտամնահատիկի՚՚ արարողությունն էլ երևանյան շոգին դիմացած ու գործի գնացող հանրապետականներն են անում:
Տեսնես գոնե մի անգամ մտքներով անցե՞լ է նույն բանն անել մինչև Սարգսյանի հայտարարությունը:
Հազիվ թե:
Համոզված եմ՝ անգամ ՀՀԿ ներքին քննարկումներում ոչ ոք մտահոգություն չի հայտնել, որ մեր բարեկամի վաճառած զենքով մեր զինվորին սպանում են:
Ու դրա համար՝ այսքան խղճուկ է մեր քաղաքական համակարգը:
Թող իմ հին ընկեր Քոչարյան Շավոն չնեղքնա, բայց նրա դեմքի խեղճության նման խեղճ է մեր արտաքին քաղաքականությունը:
Շավոյին էլ հիշեցի, որովհետև նա խորհրդանշական ֆիգուր էր եվրոասոցացում ՙՙհարս գնացած՚՚ ու մի գիշեր հետո ՙՙեվրասիական բարդակում՚՚ հայտնված Հայաստանի համար...

 

Սուրեն Սուրենյանց 

 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին