▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր պաշտոնյաները թոշակի անցնել չգիտեն

Մեր պաշտոնյաները թոշակի անցնել չգիտեն, նրանք ձգտում եմ մինչև իրենց կյանքի վերջ մնալ իրենց աշխատասենյակներում, ունենալ ծառայողական մեքենա, գործավարուհի, վարորդ:

Մտեք նախարարություներ, ԱԺ, կառավարություն, նախագահի նստավայր (այցելեք պաշտոնական կայքեր) և կտեսնեք, ուր են գնում մեր՝ հարկատուներս տված գումարները: Հիմնական տրամաբանությունը մարդ չնեղացնել է, երբ մեր հաշվին լավություն է արվում արդեն ոչնչով Հայաստանին օգուտ չտվող մարդկանց օգնական-խորհրդականների օղակում պահելը: Այնպիսի տպավորություն է՝ կարծես նախագահի, վարչապետի օգնականներն ու խորհրդականները, փոխնախարարներն ու նախարարների օգնական խորհրդականների պաշտոնները ստեղծված եմ մարդկանց չնեղացնելու համար, ում ցանկանում են թոշակի ուղարկել, մի քանի տարի, մեր հաշվին նման պաշտոններ են տալիս, ինչից հետո կամ մեռնում են կամ էլ՝ ամոթի զգացողությունից հեռանում կամովին:

Զոհրապ Եգանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին