▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր հանդեպ Ռուսաստանի նման վերաբերմունքի պատճառն այնտեղի հայ համայնքի ղեկավարներն են

Նոր մոսկվայաբնակ բարեկամիս հետ էի զրուցում ու հարցրեցի, թե ինչում Մոսկվայի մի քանի հարյուր հազարանոց հայկական համայնքը ոչ մի բան չի ձեռնարկում՝ կապված Պերմյակովի գործի հետ։

Ինչո՞ւ այս ընթացքում ոչ մի բողոքի ակցիա չկազմակերպվեց, ինչո՞ւ մոսկբվայաբնակ հայերը չեն արտահայտվում թեմայի շուրջ, որ Պերմյակովին պետք է հանձնել հայական կողմին, ինչո՞ւ չեն բողոքում ռուսական լրատվամիջոցների վարած բառիս բուն իմաստով սրիկայական ինֆորմացիոն քաղաքականության դեմ...

Ու գիտե՞ք ինչ պատասխանեց. ասում է, որ Մոսկվայի հայությունն էլ է շատ տաքացած ու մի քանի փորձեր եղել են, բայց դրանք հենց սաղմնային փուլում են կասեցվել, ընդ որում՝ հայ համայնքի վերնախավի ու դեսպանատան միջամտությամբ։ պատճառաբանությունը ստանդարտ է՝ մի քաղաքականացրեք, հեն է, չե՞ք տեսնում հայաստանյան իշխանություններն էլ են ասում, որ ամեն ինչ նորմալ է ու Պերմյակովի գործը Հայաստանում է քննվելու։

Մի խոսքով` ամեն ձվի կիսաճշտերով ու կռուտիտներով, հայկական համայնքը հատկապես Ռուսաստանի հայերի միության վերնախավը ջանք չի խնայում, որպեսզի «Ռուսաստանի հետ հարաբերությունները չփացնենք»։

Գիտե՞ք ինչ կա, ես չեմ մեղադրում շարքային հայերին, ովքեր Մոսկվայում ու այլ ռուսական քաղաքներում ապրելով դեռ ոչ մի նշանակալից միջոցառում չեն կազմակերպել այս առնչությամբ։ Ես մեղադրում եմ Ռուսաստանի հայությունից Արա Աբրահամյանին, նրա շրջապատին ու հայակական համայնքի դերում կազմակերպչական գործառույթներ ստանձնած այլ ազդեցիք հայազգի ռուսաստանցիների, ովքեր իբր ազգային շահի ֆոնի ներքո իրականում իրենց նեղ անձնական շահերն են առաջ բրթում, որովհետև վախենում են, որ եթե հայերը ռուսաստանում սկսեցին ընդվզման ալիք բարձրացնել, «спросят с них» ու իրենք խնդիրներ կարող են ունենալ իրենց բիզնես ու քաղաքական գործունեությունում, իսկ ազգի շահի խնդիր ընդհանրապես չկա, որովհետև սովորակկան ռուս մարդը՝ դատելով նույն համացանցային քննարկումներից, միանգամայն արդարացի է համարում, որ Պերմյակովին դատեն հենց Հայաստանում, կամ էլ առնվազն իմաստ չի տեսնում փչացնել հարաբերությունները հայ ազգի հետ՝ անիմաստ կռիվ տալով մարդասպան տականքի համար։

Ուստի ինչպես այստեղ, այնպես էլ Ռուսաստանում՝ մեր հանդեպ Ռուսաստանի այս կամայական վերաբերմունքի գլխավոր պատասխանատուն այն մարդիկ են, ովքեր ներկայացնում են մեր պետությունն ու մեր համայնքը՝ վերին մակարդակով։

Արմեն Հովսեփյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին