«Գոյ» թատրոնի աշխատակիցներն այսօր գնացել են թատրոն և մուտքին տեսել են գրություն. «Հարգելի աշխատակիցներ թատրոն կարող եք մտնել ծառայողական մուտքից»։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում դերասաններից Աշոտ Տեր-Մաթևոսյանն ասում է. «Եկանք մտնելու մեր թատրոն բնականոն աշխատանքն ապահովելու համար, քանի որ ներկայացումներ ենք պատրաստում և շուտով կհրապարկենք, թե ինչ ձևով ենք ներկայացումները խաղալու, քանի որ մեր ՊՈԱԿ-ն ապօրինաբար փակել են։ Չենք կարողանում մտնել թատրոն, բանալիով բացվում է, բայց հետևից ինչ որ բանով արգելափակել են։
Դատարանում գործեր կան։ Թատրոնը փակելու համար Սունդուկյան ՊՈԱԿ-ի հետ պետք է լիներ ընդունում-հանձնում, բայց դա չի եղել։ Իսկ որոշման մեջ նշված է՝ եթե «Գոյ» թատրոնի գործունեությունը պետք է դադարեցվի, պետք է ընդունման-հանձնման ակտը ստորագրվի։
Մեր գործը դատարանում է գտնվում, իսկ Սունդուկյան թատրոնը հերթական անգամ խոընդոտում է մեր աշխատանքը»։
Մանրամասն՝ տեսանյութում։