▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր երգիչների երգերում օդնոկլասնիկյան ստատուսի մակարդակի ծեծված բառեր են

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:


Էն օրը իմ համար նստած ինքնակրթվում էի, հեռուստացույցը միացրած էր ու ինչ որ երգիչ ինչ որ բան էր մռմռում քթի տակ (ձենը կամաց էր հազիվ բառերն էի լսում) մեկ էլ էտ երգի բառերը լսելուց մի միտք էկավ գլխիս․․․

Ինչի՞ չի լսվում մեր երգերից շատ շատերը։ Եթե ուշադիր լինեք մեր հայկական երգերի մեծ մասը սիրո մասինա, բայց խոսքերի մեջ շատ քիչա օգտագործվում փոխաբերությունները։ 
Տեսեք սիրո մասին երգերի ամենաբոմբ փոխաբերությունը էտ < Դու սրտիս մեջ ես> <իմ լույսն ես> և նմանատիպ օդնոկլասնիկյան ստատուսի մակարդակի ծեծված ու չլսվող բառեր։

Վստահ եմ որ, եթե երգիչներց մեկը կարծրատիպերը կոտրելով ու ռիսկի դիմելով երգի լրիվ այլ փոխաբերություններով ու համեմատություններով երգ, մեծ արձագանք կունենա ու շատ ավելի շատ կլսվի։ Իսկ դրա համար էլ շատ կարևորա որ մարդ կրթված լինի ու գրագետ լինի, սովորած լինի ու հարուստ բառապաշար ունենա։ Եթե նկատել եք, ամենից արագ հայտնիանում ա էն երգը,որը լրիվ այլ բանի մասին ա՝ ոչ հայրենիքի,  ոչ էլ սիրո․․․ 

 

 

Անհայտ Բաժանորդ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին