tert.am-ը գրում է. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, քարտեզագիր Գրիգոր Բեգլարյանը և «Ինստիգեյթ» ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանը, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրին «Հայք» նոր քարտեզը:
Վահագն Պողոսյանն ասաց, որ քարտեզի նպատակը ԽՍՀՄ տարածքից Արցախի բաժանարար գիծը վերացնելն է:
«Այս քարտեզը ներքին սպառման համար է: Մենք ցանկանում ենք, որ այդ քարտեզները տպվեն այնպես, ինչպես մեր սրտում են»,-ասաց նա և կարևորեց, որ այս քարտեզները լայն տարածում գտնեն դպրոցներում:
«Երկրորդ նպատակը՝ճշգրիտ սահմանի գիծը ցույց տալն է, որը փաստացի այսօր մեր զինվորը պահում է»,-հավելեց նա։
Գրիգոր Բեգլարյանն ասաց, որ այս առաջարկն իրենց բավականին ուրախացրել է: «Սա մեր քարտեզագրության համար քայլ առաջ է։ Ես համարում եմ, որ սա պետական գործ էր, և պետությունը սա պետք է աներ օրենքի սահմաններում»,-ասաց նա:
Նա նաև անդրադարձավ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն առանց Ղարաբաղի անդամակցությանը և հիշեցրեց, որ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է եղել առանց Ղարաբաղի:
Քարտեզագիրը նշեց, որ ինքը նաև նախատեսում է գծել ամբողջ պատմական Հայաստանի քարտեզը և ատլասը, ինչն աննախադեպ է լինելու. վերականգնելու են հայկական անունները:
Կարեն Վարդանյանն ասաց, որ այս քարտեզը ամբողջությամբ ՀՀ հռչակագրի վրա է հիմնված, որը մնացած բոլոր օրենքների հիմքն է: «Ես կարծում եմ, որ սա փորձ է «ամուսնացնել» հիմնարար օրենսդրությունը մեր ազգի տղաների հետ, որոնք հաղթեցին պատերազմը»,-ասաց նա: Նա նշեց, որ իրենք սրանով ցույց են տալիս, որ չեն ենթարկվում այն ուժերին, որոնք արհեստական սահմաններ են գծում:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ կարևոր համարեց, որ այս քարտեզը ներկայացավ արևմտյան և արևելյան տարբեր երկրներին: «Մենք մանիպուլյացիայի չենք ենթարկվելու, և մենք զոհեր ենք ունեցել, որ այս քարտեզն այսպիսին լինի»,-ասաց նա:
Գագիկ Գինոսյանը նշեց, որ հայոց զինվորների սվինով է գծվում այս քարտեզը: «Կան տղաներ, որոնք պատրաստ են նահատակվելու, որպեսզի քարտեզն ավելին լինի: Մենք պետք է հասկանանք, որ հայրենիքը միակն է, և մենք ինքներս պետք է զերծ մնանք մեզ մասնատելուց»,-ասաց նա:
tert.am-ը գրում է. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, քարտեզագիր Գրիգոր Բեգլարյանը և «Ինստիգեյթ» ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանը, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրին «Հայք» նոր քարտեզը: Վահագն Պողոսյանն ասել է, որ քարտեզի նպատակը ԽՍՀՄ տարածքից Արցախի բաժանարար գիծը վերացնելն է:
«Այս քարտեզը ներքին սպառման համար է: Մենք ցանկանում ենք, որ այդ քարտեզները տպվեն այնպես, ինչպես մեր սրտում են»,-ասել է նա և կարևորել, որ այս քարտեզները լայն տարածում գտնեն դպրոցներում:
«Երկրորդ նպատակը՝ճշգրիտ սահմանի գիծը ցույց տալն է, որը փաստացի այսօր մեր զինվորը պահում է»,-հավելել է նա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում