▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի

Այս ոչ ուղակի երրորդ աշխարհամարտը, ցավոք կարող է ունենալ նաև կովկասյան ճակատ: Մեր տարածաշրջանը հանդիսանում է Ասիան Եվրոպային միացնող խաչմերուկներից մեկը՝գլխավորը: Կովկասը և նրա շրջակայքը պոտենցիալ հրդեհի օջախ են.մի կողմից Ռուսաստանի շահերը,մյուս կողմից ՆԱՏՕ-ի շահերը,Թուրքիայի պանթուրքիստական երազանքները, Իրանի ձգտումը չեզոքացնել թուրքական ազդեցության աճը,այդ թվում և Ադրբեջանի նկրտումները Իրանի հյուսիսի նկատմամբ, Ադրբեջանի նկրտումները Արցախի և Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ.իրենք էլ են երազում թուրանիզմում ներդրում ունենալ,Հայաստանի բնական ցանկությունը իր պատմական տարածքների ազատագրված մասը ետ չհանձնել,Ադրբեջանի և Թուրքմենստանի ոչ բարեկամական հարաբերությունները ,որ կապված է Կասպից ծովի որոշ նավթահորորի պատկանելության հարցի հետ:

Չմոռանանք նաև, որ օրեցօր հզորացող Չինաստանը նույնպես այստեղ ունի շահեր, որ համընկնում են մեր, Իրանի և Ռուսաստանի շահերի հետ.դա թուրքական Թուրանի ստեղծման առաջն առնելն է, որովհետև այդ դեպքում Չինաստանը ևս կկորցնի հսկայական տարածքներ և 80 միլլիոն թյուրք-ույղուրներին:

Այսպիսով, եթե միջազգային ասպարեզի հզոր խաղացողները մեր տարածաշրջանում ևս իրար բախվեն, թվարկածս հակասությունները և սառեցված կոնֆլիկտները կրակի մեջ կառնեն տարածաշրջանը և շրջակայքը, իսկ այդ դեպքում ոչ ոքի քիչ չի թվա: Եթե պանդորայի արկղը բացվի, Սիրիան, Ուկրաինան և Վենեսուելան, ծաղիկներ կթվան:

Հ.Գ. Մենք պետք է ազգովի դրան պատրաստ լինենք՝ հոգեբանորեն, ֆիզիկապես,տնտեսապես: Լավ է, որ ի տարբերություն մեր սերնդի դպրոցական տարիքի, հիմա դպրոցներում մեծ դեր է հատկացվում ռազմագիտությանը: Թող խաղաղություն լինի,բայց մենք պատրաստ լինենք պատերազմի:

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին