▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք ունեցել ենք Վեհափառ Հայրապետ, ով գլուխը չի խոնարհել դավաճանների և թշնամիների առաջ»․ Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մենք ունեցել ենք Վեհափառ Հայրապետ, ով գլուխը չի խոնարհել դավաճանների և թշնամիների առաջ, ով առաջնորդել է մեր ժողովրդին Ազատության և Անկախության համար իր նվիրական պայքարում, ով Քրիստոնեությունն արժեվորել է իբրև սեփական ժողովրդին ծառայելու հենարան, ով անսասան ու վեհ է պահել Հայ Եկեղեցին անգամ անաստվածության ամենաբարդ շրջանում։
Հավանաբար նա ապրել է ավելի համեստ կեցավայրում, չի ունեցել առավել շքեղ աշխատասենյակ, ավելի հասարակ է եղել իրեն փոխադրող ավտոմեքենան, սակայն անսահման է եղել նրա հանդեպ հավատավոր ժողովրդի սերն ու հարգանքը, որը գնահատվել է նաև Ազգային Հերոսի բարձրագույն և առաջին պարգևով»։

***

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ կից գրելով․ «Ողբերգականորեն` հայ ժողովրդի միակ հազարամյա կառույցը` եկեղեցին, որ դարեր շարունակ պետության դերն է կրել իր ուսերին և ազգապահպանման դրոշակակիրը եղել, այսօր նույնպես պղծված է:
Ազգային ինքնության այս վերջին արդեն նախկին պահապանը ոչ միայն պղծված է, այլև` ինքնապղծված:
Նախ` հայտնի չէ թե ինչու էր պետք վերաօծել մայր տաճարը: Կաթողիկոսը այն եվրոռեմոնտի էր ենթարկել: Արդյո՞ք դրանով նախկին օծումը չեզոքանում էր և տաճարը վերածվում էր աշխարհիկ մի շինության, որ պետք էր նորից օծել: Սովորաբար ոչ, այդպես չի լինում: Բայց այս պարագայում` գուցե: Ինքը կիմանա: Թերևս իր եվրոռեմոնտից հետո` գուցեև այո:
Բայց դա չէ հիմնականը: Ամենակարևորն այս պատմության մեջ այն է, որ վերաօծմանը հետևողականորեն Կաթողիկոսի դիվանը (ոչ թե բազմոցը, այլ «ուպրավլենիյե ձելամի»-ն) հրավիրում էին պետական պաշտոնյաների: Շատ հետևողականորեն և շատ համառորեն: Պետպաշտոնյաները երկար հետույք էին խաղացնում: Հետո համաձայնեցին: Ալենը, Հակոբը ու այդպես շարունակ: Այսօր օծման է գնացել Փաշինյանն ինքը: Իր կնոջ ու իր վասալ նախագահի հետ միասին:
Ու եկեղեցին գրկաբաց ընդունել է նրանց:
Սա այն եկեղեցին է, որի դիրեկտորը հետպատերազմական շրջանում վարչապետի հրաժարական էր պահանջում: Սա այն եկեղեցին է, որի առանցքային արքեպիսկոպոսներից մեկը իբրև թե ջանում է վարչապետ հեռացնել, ոչ ավել-ոչ պակաս` «սրբազան պայքարի» միջոցով: Սա այն եկեղեցին է, որ հրավիրում է վարչապետին, բայց որի հոտը դրա հեռանալու պահին «թ. ու դավաճան» է գոռում` առանց մտածելու, թե ինչու պետք է այդ թ. և դավաճանը հայտնվեր այդ եկեղեցու առաջնաշարքում:
Նորմալ է:
Պատմության թատերաբեմից ազգի հեռանալու գործընթացում պետք է նրա սրբազան ու միակ հազարամյա հաստատությունն առաջինը ինքնապղծվեր և ինքնաոչնչացվեր: Մի կողմ թողնենք այն, որ նորին պղծությունը Արցախյան ու ընդհանրապես ողջհայաստանյան բոլոր այս աղետների ժամանակ шնшuնшկшն լռություն պահպանեց` դավաճանելով իր բուն կոչմանը ու զանց առնելով իր առաջնային պարտավորությունը: Մի կողմ թողնենք այն, որ իր ղեկավարած հազարամյա կառույցը վերածել է շինարարական կանտոռայի, որտեղ սիրով ու դեբիլաբար մուծվում են սփյուռքի անուղեղ փողաքսակները: Սարսափելին այն է, որ նման պղծապետին հլու հնազանդ` ճիշտ իրենց հոտի նման, ծառայում են մի քանի տասնյակ գլուխ արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ ու վարդապետներ:
Կողքից էլ իբր հակակառավարական լոզունգներ են իբր արտաբերում:
Նորմալ է: Ազգային ինքնատապալման գործընթացում սա նույնպես նորմալ է:
Ժամն է արձանագրելու, որ հայոց սուրբ եկեղեցին նույնպես այլևս վերածվել է պղծության օջախի:
Բայց, դա, ինչպես մնացած ամեն բան այս գործընթացում, թերևս նույնպես նորմալ է...»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին