▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք նստած ենք սադրանքի վրա

Ազգային ժողովում Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության և դրան հաջորդած դեպքերի կապակցությամբ այսօր խորհրդարանական լսումներ էր կազմակերպվել ԱԺ-ում: Լսաումների ժամանակ պատգամավորները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել Գլխավոր դատախազին:
Պատգամավորները նշեցին, որ պետք չէ, Գլխավոր դատախազը ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցնի.այստեղ պետք է ներկա լինեին ԱԱԾ-ի, ԱԳՆ-ի, Ոստիկանության ղեկավարները:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը նշեց, որ Գլխավոր դատախազի պատասխաններից 90 տոկոսից ավելին գիտեին, իսկ ավելին չէր էլ կարող ասել: Պատգամավորը կողմ էր, որ դա քննարկվեր փակ ռեժիմով, որի ժամանակ կասեին իրենց խոսքը.

«Հարցը քաղաքական է, բարոյական..մենք սադրանքի վրա նստած ենք: Սադրանք էր, որ պետութունը չկարողացավ ցավակացել ժողովրդին, սգո հայտարարել: Մենք ուզում ենք ճշտել՝ ինչո՞ւ դա եղավ»,-ասաց Ռուբեն Հակոբյանը՝ շեշտելով, որ իշխանությունն իր այս պահվածքով  սադրում է որոշակի իրադարձություններ ու հատկապես հայ-ռուսական հարաբերությունների խաթարմանը:

Իսկ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ ինքը մասնակցել ու բանակցել է բազմաթիվ հայ-ռուսական պայմանագրերի կնքմանը, այդ թվում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայաման ժամանակ. «Ես ձեզ կոնկրետ հարց չունեմ: Դուք հիմա մի բեռ եք ստանձնել, որ ձեր պարտականությունը չէ: Մենք լսումներ էինք ուզում ԱԱԾ պետի ու ԱԳ ղեկավարության հետ: Դուք ընդամենը վերահսկեք օրինականությունը, որը ձեր գործառույթն է: Ես կարող եմ հայտարարություն անել հանցագործության մասին՝ սահմանապահ զորքերի կարգավիճակի հետ կապված: Այս տարիների ընթացքում դեպք չի եղել, որ սահմանախախտին սահմանապահները հանձնեն որեւէ երկրի դեսպանություն»:

Այս պարագայում, ըստ նրա, միջազգային պայմանագրի խախտում է տեղի ունեցել. «Սահմանապահները պարտավոր էին ԱԱԾ-ին տեղյակ պահել, որ ռազմաբազային են հանձնում Վալերի Պերմյակովին: Այս դեպքում ոստիկանությունն է անգործություն ցուցաբերել, քանի որ չի ստուգել բոլոր մեքենաները ու բերման չի ենթարկել: Այստեղ քրեական գործի հատկանիշներ կան»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին