▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք կպատժենք՝ ժամանակին ու հաշվարկված»․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան

«Մենք միշտ մեր թշնամիներին պատժել ենք, բայց խելամտորեն և ժամանակին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` պատասխանելով Իրան–Իսրայելյան լարվածության վերաբերյալ հարցին։

«Այս անգամ էլ մենք կպատժենք, և այն կլինի ժամանակին ու հաշվարկված»,–ասաց նա։

***

«Ապաշրջափակման մասին մեր դիրքորոշումը շատ հստակ է` մենք կողմ ենք ապաշրջափակմանը, սակայն դա պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո»,-լրագրողների հետ ճեպազրուցի ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Եթե տեղի է ունենում ապաշրջափակում, բնական է, որ երթևեկությունը մեծանում է, բայց պետք է փոխադարձ համաձայնություն լինի այդ մասով։ Եթե փոխադարձ համաձայնություն կա, նշանակում է ավելի ենք մոտենում խաղաղությանը։ Սա տարածաշրջանի երկրների օգտին է»,– ասաց Սոբհանին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին