Մենք ժամանակ չունենք, իրադարձությունները շատ արագ են զարգանում, ուստի ռեժիմին պետք է հեռացնենք առնվազն Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, որպեսզի կարողանանք պետականորեն կազմակերպվել ու կատարել մնացած քայլերը: Ցեղասպանության 100-ամյա տարելիցը կարևոր ենք համարում, քանի որ այն իր պատմական և հոգեբանական առումներով առանցքային դեր ունի մեր ինքնագիտակցության և կամքի ձևավորման հարցում: Բացի այդ, 100 տարի առաջվա իրողությունները կարծես թե կրկնվելու միտում ունեն: Այդ պատճառով պետք է մեր ճակատագրին տեր կանգնենք ու կազմակերպվենք հենց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, որպեսզի կանխենք դրա կրկնությունը:
Մենք ժամանակ չունենք. Ժիրայր Սեֆիլյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet