«Երեկ զրուցել եմ ցույցի մասնակիցների հետ և նրանք ասում էին, որ երկրում շատ մարդիկ են ստվերային դաշտում աշխատում և նման ձևով աշխատողներն էլ մեզնից պահանջում են ստվերից դուրս աշխատել: Հիմա հարց՝ կամքի դրսևորումն ո՞ւմ կողմից է պետք, ՓՄՁ-ների՞: Ասում են՝ ձուկը գլխից է հոտած.եթե այդպես է՝ մենք հիմա խոսում ենք պոչի մասին: Եվ այս՝ ժամանակ առ ժամանակ հետաձգելու թատրոնը, ինչը տեղի է ունենում, զավեշտի է վերածվել և դա ազդում է ԱԺ-ի հեղինակության վրա, քանի որ անընդհատ օչրենքներ ենք ընդունում՝ գործող օրենքի չգործելու համար»,-խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքից՝ և հարցն ուղղելով Վարդան Այվազյանին՝ ասաց ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը:
«Քաղաքական կամքը նրա մեջ է կայանում, որ պետք է ՓՄՁ-ներին օգնել, ցանկացած տնտեսվարող պարտավոր է հարկ վճարել»,-եղավ պատասխանը:
Հիշեցնենք, որ որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը: