▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք գնում ենք տեստ հանձնելու վարակվելու վտանգի ներքո. Աննա Մայիլյան

«Ես գնում եմ տեստավորման և տեսնում, որ բուժքույրը նստած է իր վերցրած մի ամբողջ պարկ գումարի առջև՝ առանց ձեռնոցների ու դիմակի»,- «Հայելի» մամուլի ակումբում տեղեկացրեց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանը:

Նրա խոսքով՝ միայն իր զգուշացումից հետո տեստ վերցնողը հագել է ձեռնոցները, բայց նույն ձեռնոցներով էր տարբեր մարդկանցից տեստ վերցրել:

«Մենք գնում ենք տեստ հանձնելու վարակվելու վտանգի ներքո»,-նկատեց բանախոսը և կարծիք հայտնեց, որ տեստավորման այս ձևը նպաստում է կորոնավիրուսով վարակվելուն:

Փաստելով, որ իրենց ԲՈւՀ-ի պորֆեսորադասախոսական կազմը 2.5 ժամ միջանցքում հավաքված սպասել է տեստ վերցնող անձնակազմի ուշացած ժամանմանը՝ Մայիլյանը պնդեց, որ այդ վիճակը վարակի տարածման մեծ վտանգ է իրենից ներկայացնում:

Նա հայտարարեց, որ չի կարելի կովիդից օրական 43 մահվան դեպքերի մեջ մեղադրել պատվաստվել չցանկացողներին, մյուս կողմից էլ պարզ չէ, թե նման աննախադեպ քանակի մահն իրոք համաճարակի հետևանք է:

Երգչուհին նկատեց, որ իրավասու մարմինները բավարար ձևով չեն ապահովում պատվաստվելու անվտանգության մասին իրազեկումը և մարդիկ վախի մթնոլորտում են գտնվում, որն էլ իր հերթին նվազեցնում է նրանց իմունիտետը:

Նա գտնում է, որ այս գործընթացն հասարակությանը հնազանդեցնելու միջոց է, ինչպես նաև բացահայտ կոռուպցիա, քանի որ, եթե պետությունն իրոք մտահոգ է իր ժողովրդի առողջության համար, ապա պետք է աներ անվճար տեստավորում:

Աննա Մայիլյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչու ուսանողները չեն տեստավորվում և  տեղեկացրեց, որ ինքն անձամբ է մի քանի ուսանողի արգելել դասերի հաճախել, քանի որ նրանք շփվել էին վարակված  համակուրսեցիների հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին