▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք եկել ենք հենվենք Ձեր վրա․․․Անի Զախարյանը գիշերը ելույթ է ունեցել Ազատության հրապարակում

Մենք եկել ենք հենվենք Ձեր վրա, տիկին Զախարյան․․․

«Նոր քաղաքական մշակույթ»-ի ղեկավար Անի Զախարյանը երեկ ելույթ է ունեցել Ազատության հրապարակի հարթակից, իսկ իրեն արձագանքած երիտասարդի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սիրելի հայրենակիցներ, ես ինքս եմ ներողություն խնդրում այս երիտասարդի խրխնջոցի համար, կարևորը իմ ասելիքն է։ Ես այս խրխնջոցը լսելիս հասկանում եմ, որ իմ պայքարը նրա համար է, որպեսզի վաղը իմ երեխան, ձեր երեխան չապրեն նմանների խրխնջոցի կողքին, այլ ապրեն մարդկային դիմագծով։

Այս պահվածքը ես որակում եմ անասնական, սա մարդկային պահվածք չէ։ Համոզված եմ գիտակից մարդու մոտ այս երիտասարդը միայն խղճահարություն է առաջացնում, ով գալիս կնոջ առջև, քաղաքական գործչի առջև նման անասնական վարքագիծ է դրսևորում։ Կհարցնեք վիրավորված եմ այս անասնական պահվածքից՞ Կասեմ ոչ, քանզի ինձ ինչ, որ մի խեղկատակ Ազատության հրապարակում ինքն իրեն է ծաղրում և զրոյացնում որպես մարդ։ Կարծում եմ յուրաքանչյուր իրեն հարգող հայ աղջիկ պետք է հեռացնի սրան իր շրջապատից, իր ընկերների ցանկից։ Ափսոսում եմ միայն մեր հերոսներին, ովքեր զոհվեցին, որպեսզի սրա նմանը խրխնջա։ Նմանները երևալու խնդիր ունեն, նմաններին երկրի ճակատագիրը չի հուզում։ Եթե իմանար, որքան խղճուկ է այս երիտասարդը։ Այսուհետ գրեթե ամեն օր ես երեկոյան ժամի լինելու եմ Ազատության հրապարակում և համախմբելու եմ մեր ժողովրդին արժանապատիվ ապագա ունենալու գիտակցության շուրջ։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին