▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ցանկացել ենք, որ Սգո օր լինի.Գյումրիի քաղաքապետ

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն առաջին ասուլիսն է տվել Գյումրիի դեպքերից հետո:

Առաջին հարցը վերաբերում էր նրան, թե ինչու Սգո օր չհայտարարվեց.«Ճիշտն ասած մտածեցի, բայց մեր իրավասությունների սահմաններից դուրս էր: Մենք ցանկացել ենք, որ Սգո օր լինի և այն երևի պետք է որոշվեր ՀՀ ԱԺ-ի կամ Նախագահի կողմից»,-պատասխանեց Գյումրիի քաղաքապետը:

Ինչ վերաբերում է քրեական գործին, ապա, նրա խոսքով,ամենը գտնվում է իրավական հարթությունում:

«Ես հանձնարարել եմ, որ հաշվեհամար բացվի փոքրիկի համար, որ հետագայում գումարի խնդիր չունենա: Հորդորում եմ, որ բոլորը մասնակցեն այս ակցիային»,-ասաց նա:

 Սամվել Բալասանյան խոսքով՝ Գյումրեցին ունի թասիբ և ինքը նրանց կողքին է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին