▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք բոլորս Աղվան ենք. զվարճալի երդման արարողություն ՀՀ Քննչական կոմիտեում.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ահագին զվարճալի ընթացք է ունեցել հոկտեմբերի 23-ին Հայաստանի քննչական կոմիտեում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստը: Նիստը, ինչպես հաղորդել են լրատվամիջոցները, վարել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Նիստից առաջ տեղի է ունեցել երդման արարողություն՝ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ:

Մեր տեղեկություններով՝ երդման տեքստը գրել է Աղվան Հովսեփյանը, որը բաժանվել է բոլոր երդվող քննիչներին: Եվ քանի որ նախատեսված է եղել, որ տեքստն առաջինը պետք է կարդա հեղինակն ու քննչական գլխավոր պաշտոնյան՝ Աղվան Հովսեփյանը, տեքստում գրված է եղել. «Ես Աղվան Հովսեփյանս, երդվում եմ»: Նույն տեքստով երդվելու են շտապել բազմաթիվ քննիչներ: Շատերը վերցրել են կարդալիքը եւ իրենց անուն-ազգանվան փոխարեն նույնությամբ կարդացել են. «Ես՝ Աղվան Հովսեփյանս»:

Մասնակիցների վկայությամբ՝ տեքստը նույնությամբ կարդացող ամեն քննիչի երդում ընդունվել է կոլեգաների ծիծաղի եւ հահընդհանուր ուրախ մթնոլորտի պայմաններում: Ասում եմ, քչերն են հասկացել, որ երդվելիս պետք է իրենց անուն-ազգանունը հնչեցնեն:

Եվ պատկերացրեք՝ խոսքը ոչ թե իքս դպրոցի շրջանավարտների վերջին զանգի արարողության, այլ՝ ուշադրություն՝ հանրապետության քննչական անձնակազմի երդման արարողության մասին է: Դե պատկերացրեք, թե ինչ ուշադրությամբ եւ խելքի պաշարով են այս մասնագետները քննելու քրեական բազմաթիվ գործեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին