«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ մանրածախ առեւտրաշրջանառությունը մանր օբյեկտներից ու կրպակներից տեղափոխվում է մեծ խանութներ ու սուպերմարկետներ։ Այսպես, ՀՀ ԱՎԾ 2016թ. հունվար-ապրիլին մանրածախ առեւտրաշրջանառության ծավալը (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ) կրճատվել է 4.6%-ով եւ կազմել 341.4 մլրդ դրամ։
Կրպակների միջոցով իրականացվող առեւտրաշրջանառության ծավալը նվազել է 4.1%-ով եւ կազմել 8.8 մլրդ դրամ։ Իսկ խանութների միջոցով իրականացված առեւտրաշրջանառության ծավալը տարվա առաջին 4 ամիսներին աճել է 1.7%-ով եւ հասել 258.5 մլրդ դրամի։
Համեմատության համար նշենք, որ 2006 թվականի հունվար-ապրիլին խանութների տեսակարար կշիռը 49.4% Էր, իսկ կրպակներինը 4%։ Դրանից 5 տարի անց 2011 թվականի հունվար-ապրիլին, խանութների առեւտրաշրջանառության տեսակարար կշիռը հասավ 67%-ի, իսկ կրպակներինը նվազեց մինչեւ 4%։ Այսինքն, վերջին տարիներին տեղի է ունեցել մանրածախ առեւտրաշրջանառության կենտրոնացում, որը շարունակվում է նաեւ այժմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում