▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկուսացումը վերջնականապես կհարվածի մեր անկախությանը


Հայաստանն այս պահին չի միացել ռուսական սանկցիաներին, սակայն գյուղատնտեսության նախարարությունը չի բացառում, որ Հայաստանը կհետևի Ռուսաստանի օրինակին և սանկցիաներ կսահմանի արտասահմանյան ապրանքների վրա:

Խնդրի տնտեսական կողմին չեմ անդրադառնում. դա լավագույս կանեն մասնագետները:Ինձ առավելապես հետաքրքրում է հարցի քաղաքական կողմը. եթե Հայաստանը միանա ռուսական սանկցիաներին, ապա քաղաքական պատասխանատվություն է ստանձնում բոլոր այն գործողությունների համար, որը Ռուսաստանն իրականացնում է Ուկրաինայի արևելքում:

Սա մեկուսացաման բանաձև է, որն, ըստ էության, ընկած է Եվրասիական տնտեսական միության հիմքում:Ակնհայտ է, որ Հայաստանը մեկուսացման քաղաքականություն վարելու ռեսուրսներ չունի՝ ոչ քաղաքական, եւ ոչ էլ՝ տնտեսական: 

Նման քաղաքականությունը վերջնականապես կհարվածի Հայասատնի անկախությանը՝ ուժեղացնելով մեր միակողմանի կախվածությունը Ռուսաստանից, ու կհարվածի մեր դիրքերին ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում:

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին