Մեր հարգարժան ոստիկանապետ ու ապահով հայաստան խոսք տվողներ՝ մի դեպքի անրադառնամ գրեք ձեր մոտ:
Էսօր՝ ժամը 19:00-ի սահմաններում կենտրոնական գետնանցումներից մեկում վեճ էր: Մարդիկ լավ խմել ու որոշել էին հենց ըտեղ ցույց տան իրենց ողջ քֆրտոցային բառապաշարը: Տո քյաչալ շուն, տո գող փիսո, բայց ըտենց էլ բանը դիվան բաշուն չհասավ: Բազմաթիվ կանայք և աղջիկներ անցումի մուտքի մոտ կանգնած սպասում էին, երբ են դրանք վերջացնելու, որ անցնեն գնան: Գետնանցումի հարևանությամբ՝ պարոն ոստիկանապետ, ձեր ակտ գրողներից մեկը՝ տաքսիստի հետ ամրագոտի գցել չգցելու մասին էր վիճում: Ու հաստատ կարամ ասեմ, որ աղմուկը իրանց հասնում էր, որովհետև մուտքի հարևանությամբ էին կանգնած: Բայց իրանք չարձագանքեցին, որովհետև իրանք ոստիկան չէին՝ իրանք ակտ գրող էին: Էտ ա ապահով հայաստանը, որ մարդիկ պետք ա անցումի դիմաց կանգնած սպասեն երբ ա վեճը վերջանալու, որ հանկարծ էտ մարդկանցից մեկը գետնանցումի վրայով անցներ՝ ձեր ակտ գրողը իրա ռացիան գրկած կսկսեր անհասկանալի բառեր ասել: Իրանք հո չէին գնալու էտ մարդկանց բաժանեին՝ դրա մեջ փող չկա, իսկ ակտից մի երկու մանեթ կարողա պլոկեին. դե իրանք էլ են տուն պահում ցավտ տանեմ:
Հ.Գ. Նախ նման ֆունկցիաներով հեռախոս չունեմ, որ նկարեի և հետո էլ նման բան չեմ անի: Որովհետև մեկին աշխատանքից հանելով Հայաստանը՝ ապահով չի դառնա: Ակտ գրողն էլ՝ Ոստիկան:
Հրանտ Ավետիսյանի գրառումը
Ֆեյսբուք