▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեդվեդեւը Երեւանում հայտարարելու է գազի գնի իջեցման մասին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում խառն են մի ուրիշ ձեւ. պատրաստվում են Դմիտրի Մեդվեդեւին դիմավորելուն, որը Հայաստան կժամանի ապրիլի 7-ին` Կանանց եւ մայրության տոնի օրը, կրկնակի տոն պատճառելով աչքը ջուր կտրած կառավարությանը, որը դեռ դեկտեմբերից նրան է սպասում:

Մեդվեդեւը Հայաստան է ժամանում ոչ միայն մասնակցելու ԵՏՄ վարչապետների համաժողովին, այլեւ աշխատանքային այցով, այդ իսկ պատճառով մեկ օր շուտ է գալիս:

Այցն առանցքային է այն առումով, որ վերջինս այստեղ հայտարարելու է գազի գնի իջեցման մասին, սակայն ոչ թե Հովիկ Աբրահամյանի «կենդանի ներկայությամբ», այլ` Սերժ Սարգսյանի: «Օբշակը» որոշել է, որ այդ քայլի փիար դափնին բացառապես պետք է պատկանի երկրի նախագահին: Ուրիշ ոչ մեկին:

ԵՏՄ երկրների մնացյալ վարչապետները` Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, Հայաստան կժամանեն հաջորդ օրը: Հայաստանից ԱՄՆ գրեթե վռնդված, ապա Ռուսաստան տեղափոխված ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստան է վերադառնում որպես ԵՏՄ «վարչապետ», որն էլ կվարի նիստը` ԵՏՄ մնացյալ երկրների վարչապետների մասնակցությամբ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին