▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեդվեդևին ուղեկցող պատվիրակությունը առավել քան ներկայացուցչական է լինելու.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ այսօր Հայաստան ժամանող Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ուղեկցող պատվիրակությունը առավել քան ներկայացուցչական է լինելու։ Նրա հետ Երևան կժամանեն տնտեսական բլոկի՝ բնական պաշարների և էկոլոգիայի, շինարարության, տրանսպորտի նախարարները, մի շարք փոխնախարարներ, ինչպես նաև՝ ռուսական «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը, «Ռոսկոսմոս» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կոմարովնմ այլ պաշտոնատար անձինք։ Ենթադրվում է, որ այս այցելության ընթացքում ռուսական կողմը կհայտարարի Հայաստանին մատակարարվող գազը էժանացնելու մասին։ Իսկ թե այլ ինչ խոստումներ կհնչեցնի ռուսական կողմը, հայտնի կդառնա այսօր։ Ամեն դեպքում, փաստ է, որ Հայաստանի հասարակությունն այսօր ինտենսիվ քննարկում է այն փաստը, որ ղարաբաղա-ադրբեջանական ճակատում ապրիլի 2-ից սկսված պատերազմի ժամանակ թշնամին հայ զինվորների վրա կրակում էր Ռուսաստանից վերջին տարիներին գնված զենքերով»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին